Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի խոսինք, երբեմն անցած բաներուն վրա կը խոսինք, երբեմն ալ գալիք բաներուն վրա կը խոսինք։ — Դրացիիդ տիկինը բան մը չրսե՞ր։

— Դրացիիս տիկինն ալ դրացիին էրիկին հետ կը տեսնվի: Իմ դրացիս իր տիկինին հետ շատ չխոսիր։ Եթե երբեմն երբեմն խոսի, ան ալ կռիվ հանելու համար կը խոսի։

— Աղեկ որ ես իմ էրկանս հետ ոչ կը խոսիմ ոչ ալ կը կռվիմ։

— Անանկ է նե՝ ձեր ամուսնությունը երջանիկ է։