Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կըլլա հապա, կանոնները գիտնալեն ետքը ինչո՞ւ չպիտի ըլլա, ծաայրը համր է մը դնելուդ պես և կամ Թեոր-ը Թրիս-ի փոխելուդ պես իգական կըլլա։

— Անանկ Է նե՝ սա մեր սպասավոր Կիրակոս աղբարին ծայրը բան մը ըրե տե իգական դարձուր, որովհետև սպասուհիի մը պետք ունինք։

— Շատ աղեկ, ֆրանսերեն գիտնալը շատ օգտակար Է, բան մը տեսնելուդ պես անոր ինչ սեռե ըլլալը շուտ մը կը հասկնաս։ Օրինակի համար պալ բառը, որ պարահանդես ըսել է արական է մի չէ նե՝ իգական։

— Մաղաքյանի՞ պարահանդեսը:

— Որն ըլլա նե՝ ըլլա։

— Ինչ գիտնամ, ֆիստան կը հագնի նե իգական Է, բանթալոն կը հագնի նե՝ արական Է։

— Դուն արականը, իգականը ֆիստանեն, բանթալոնեն կը հասկնաս։

— Այո՛:

— Էյ գիշերազգեստով մեկը տեսնես նե անոր ի՞նչ պիտի ըսես:

— Ի՚նչ կրնա ըսվիլ, անկողինեն նոր ելած Է կըսես և քիչ մը կըսպասես, որ հագվի: Արշալուսո խմբագրին պես սենյակեն ներս չես կրնար մտնել ա՛։

— Ափսոս, ափսոս, որ մեր ազգը դեռ տգիտության թանձրամած խավարին մեջ է, ափսոս։ Գինին արակա՞ն Է մի չէ նե իգական և կամ գինիին վրա էս մը դնես նե ի՞նչ կըլլա։

— Գինի՜ին վրա էզ մը ջուր դնես նե՝ աղեկ կըլլա կըսեն։

— Կաղաչեմ քեզի, որ պարահանդես չգաս, մեղք ես, կը խաբեն ստակներդ ձեռքեդ կառնեն։ Պարահանդես ըսելով արուն և էգն իրարմե որոշելու կարողություն ունենալ ըսել Է, և քանի որ դուն այդ կարողությունը չունիս տամայի տեղ քավալիե կուտան քեզի: Ըմպելիքներու սեռը գիտե՞ս։

— ՁԷ՛։

— Անանկ է նե՝ տնկից ալ կը խաբվիս, օղի կուզես անոնք սուրճ կը բերեն։

— Զարմանալի բա՞ն, օղին սուրճեն որոշելու համար ֆրանսերեն գիտնալու Է եղեր...։