Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁՅՈՒՆԻՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Շատերն այնպես կը կարծեն, թե ձյունը միայն հունձքերու համար աղեկ ըլլալով՝ դրսերը գալու ըլլա նե՝ օգտակար է, իսկ Պոլսո մեջ գալու ըլլա նե՝ վնասակար է։ Այս կարծիքը սխալ է, պոլսեցիք գա վառացիներեն ավելի կը վայլեն ձյան օգուտները։

Օրինակի համար, գիտես, որ այսինչ օրը փոխանակագիր մը պիտի ներկայանա քեզ, որ վճարես, այն օրը դուրս չեն ելներ։ Փոխանակագրբարձը քեզ փնտրելու գա նե՝ սպասավորը զինք ճամբա կը դնե ըսելով.

— Ձյան պատճառավ այսօր չեկավ։

Ահա փոխանակագիր չվճարելու առիթ մը։

Կը նայիս, որ անդիեն մեկը խմեր, փողոցին մեջ գլտորելով կը քալե և կիյնա։ Տեսնողները չեն ըսեր, թե գինով է, այլ ձյունեն ոտքը սահելուն պատճառավ կիյնա կոր կըսեն։

Ահա գինով ըլլալու բարեպատեհ առիթ մը։

Քաղաքագետները քաղաքականություն մը ունին, որով ինքզինքնին հիվանդ կը կեղծեն, երբ ծանր խնդիր մը երևան ելնե։ Օդերը աղեկ եղած ատեն մեկը կամչնա հիվանդ եմ ըսելու, մինչդեռ ձյուն եկած ատենք մարդս արձակ համարձակ կրնա հիվանդ ձևանալ, և մեկն ալ բան մը չկրնար ըսել։ Այս ճշմարտությամբ քաղաքագետք դուրս չեն ելներ հիմա և երբ պատճառը հարցվի՝

— Ձյան պատճառավ քանի մ’օրե ի վեր հիվանդ է։

Ահավասիկ հիվանդ ըլլալու ժամանակը։

Սիրուհիեն պաղած սիրականը առիթ կը փնտրե յուր սիրուհվույն քովը չերթալու և չկրնար գտնել, բայց ձյուն եկած ատենը ազատ է չերթալու և սիրուհին ալ չկրնար կասկածիլ անոր հավատարմությանը վրա։

Ահավասիկ սիրուհիներու քովը չերթալու հարմար օդ մը։

Պարահանդեսե մը կամ թատրոնե մը օթյակի մը տոմսակ ղըր-