Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կելով կաղաչեն քեզ, որ հանդեսին ներկա գտնվիս, և դուն ասանկ նեղ օրերու մեջ ստակ չունենալուդ համար տոմսակը ետ կը դարձունես:

Տոմսակն ետ առնողը չըսեր, թե ստակ չունենալուն համար չեկավ, այլ ձյուն գալուն համար չեկավ կըսե:

Ահավասիկ ստակ չունենալնիս ուրիշներն ծածկելու համար առիթ մը: Կեցցե՛ ձյուն...:

Պոլսեցիք խելացի ըլլալնուն ամեն առիթե օգուտ կը քաղեն, առիթ մը բնավ չեն փախցուներ, և այս կպատճառը, որ քիչ անգամ առիթ կունենան, որովհետև առիթներր գիտնալով, որ չեն կրնար խալսիլ անոնց ձեռքեն, չձերբակալվելու համար խիստ քիչ անգամ կը ներկայանան իրենց:

Բարոյական. Առիթը գրեթե միշտ առիթին հարգը չճանցողներուն և անկեց օգուտ քաղել չգիտցողներուն կը ներկայանա։