Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց, միայն կոճակը չէը կրնար ասանկ մեծ գործ մը տեսնել, եթե դիպվածը գործին մեջ չխառնվեր, քանիներ գիտեմ, որ կոճակնին օրիորդի մը շրջազգեստին անցունելու փորձեր փորձեր են և չեն կրցեր հաջոդիլ։ է՛հ, դիպվածը երբեմն անանկ գործեր կը տեսնե, որ մարդուս հավատալիքը չգար...

Այս դեպքը պատմելով կը խրատեմ ձեզ, ո՜վ պարոններ և օրիորդներ, կոճակնուդ տեր եղեք, որովհետև կրնա ըլլալ, որ կոճակային դիպվածով մը չսիրածնիդ սիրելու ստիպվիք ու նորեն զղջաք։ Մի՛ ըսեք, թե կոճակեն ի՞նչ կըլլա, ահա տեսաք որ կոճակեն ամուսնություն եղած է։

Իսկ մենք այս անգղիացիին երջանկություն բարեմաղթելով ուրախ ենք, որ կոճակին մեկն ալ ուրիշ օրիորդի մը հագուստեն չէ անցեր, որովհետև եթե անցներ՝ ան ատեն երկու կնիկ առնելու պիտի ստիպվեր։ Կը խրատենք նաև զինք, որ ակից վերջը կոճակին ուշադրություն ընե։