Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձատրություն մը ընել ինձ, որովհետև Օրագիր անգամ չընդունիր ատանկ խոսք մը առանց վարձատրության:

Ուրիշ շատ խոսքեր ալ ըրեր ես իմ վրայոքս։ Երեսս նայելու ըլլաս նե եղեր, գործդ հարյուր տարի չհաջողիր եղեր։ Հարյուր տարիեն վերջը նայե՛ երեսս տիկին, կուզես նե ամենևին մի նայիր, որ գործերդ ձախող չերթան։ Չեմ ուզեր տիկի՛ն, որ իմ երեսս ուրիշի ձախորդության պատճառ ըլլա, չեմ ուզեր, որ իմ երեսես ուրիշները չարիք տեսնեն, թո՛ղ իմ երեսս իմ պատիժս ըլլա։

Հիմակվան երիտասարդներուն շատերուն պես աղեկ հագված չեմ եղեր, հարդական ձևերուն ու շարժումներուն տեղյակ չեմ եղեր, փայտի պես կը քալեմ եղեր, կողովի պես կը նստիմ եղեր։ Ո՜ւհ... Ի՞նչ նմանություններ են ասոնք տիկին, ճարտասանությունն ո՞ւր սորվեցար դուն։

Ի՞նչ ընելու էի քեզի տիկի՛ն, որ աչքիդ տաք երևնամ, գետնեն բարևելո՞ւ էի, առջևդ ծունկ չոքելով հարգանք մատուցանելու էի տաք զավակներուն կարգը անցնելու համար։

Կուզե՛ս որ բերանս բանամ... կուզե՞ս, որ բերանդ գոցեմ... բայց ո’չ, կը ցավիմ վրադ և այս անգամ կը ներեմ ըրածներուդ, բայց եթե անգամ մալ լսեմ, որ ան ու աս բամբասելե ետ չես կեցեր, ան ատեն բերանս կը բանամ և իմ տաք զավակ ըլլալս կապացուցանեմ։

Առ այժմ ընդունե տիկին, պաղ զավակին պաղ հարգանքները։

Մեղու