Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ի՞ՆՉ է ԿԻՆԸ

Աշխարհի ստեղծմանեն ի վեր միայն այս արարածը կա, որ իր նախնական բնությունը չէ փոխած։

Ամեն բան փոխվեցավ: Կենդանիներն անգամ, որոնք իրմե առաջ ստեղծվեցան, ժամանակին հետ քիչ կամ շատ իրենց բարքը փոխեցին։

Արդարև գիտությունը կը վկայե, թե անասուններեն շատեր իրենց վայրենի կյանքը մոռցած և կամաց կամաց ընտանեցած են մարդուն. շատ անմեղ կենդանիներ ալ գազանի փոխված են հետո, մինչև վերջին ատեններս կը տեսնենք, որ ընտանի կենդանիներեն կատուն առանց վախնալու շանը կը մոտենա և անոր հետ մեկտեղ փողոցին մեջ բան մը կուտե կամ կը լիզեյ մինչդեռ առաջ կատուները տուներեն փողոց ցատկելու անգամ կը վախնային, վասնզի շունը հեռուեն զիրենք տեսածին պես, կը վազեր կը հալածեր խեղճերը, կամ հասնելով կը բզքտեր։ Ըսել է որ քաղաքակրթությունը անասնոց մեջ ալ մուտ գտած է և հետևաբար խելքի մոտ է թե օր մալ իրոք գայլը ու գառը մեկտեղ պիտի ճարակին։

Բայց կինը այս ճամբուն մեջ չէ բնավ։ Նա մինչև մեր օրը դեռ Եվա մէ, որ խաբելու համար խնձոր մր կը նվիրե Ադամին։ Եթե սիրո մեջ առաջին անգամ կին մը քեզ վարդ մը նվիրեց, գիտցիր որ Ադամա վիճակին մեջ ձգեց զքեզ։

Արական սեռը քաղաքակրթության հետ մեկտեղ կերպարանափո՛խ եղած է, իր նախկին բնութենեն մերկարած է, անցյալը մոռցած է բոլորովին. ընդհակառակն կինը որչափ որ ալ քաղաքակրթության ասպարեզին մեջ արական սեռին ետևեն կը վազե, այսչափ ալ իր սեռին սկզբնական ավանդությունը ձեռքե չի ձգեր, այն է մարդ խաբելու արհեստը, որն որ միայն իրեն բնական է։ Ըսել է որ արդի քադաքակրթության մեջ կանայք որչափ որ ալ մեզ հետ գրեթե համընթաց կը քայլեն, սակայն այսուհանդերձ անցյալին