Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսումը, այն է իրենց սեռային ավանդությանց գիտությունն միշտ ավելի ունին, քանի որ մենք մեր անցյալը մոռնալով բոլորովին փոխմած ենք, նոր մարդ եղած ենք նոր բարքերով:

Իրավ է, որ էրիկ մարդիկ քաղաքակրթությամբ հառաջ ընթանալով, կանանց դեմ պաշտպանողական միջոցներ հետզհետե կը գտնան, բայց այս չարաճճի սեռն ալ իր արհեստը կատարելագործելով մեզի իր որոգայթին մեջ ձգելե դադրած չէ, ինչպես որ մամուկը ճանճ բռնելե ետ չի կենար։

Օրիորդի մը գլուխը որչափ լեռնակուտակ շինեոններով բեռնավորված ըլլա, որչափ որ խաբեական շինծու ծաղիկներով զարդարյալ գլխարկի մը տակ ծածկված ըլլա, դարձյալ միշտ Եվային գլուխն է, կամ գեթ քիչ մը անոր կատարելագործյալը, բայց թերևս ավելի վտանգավորը։

Կին մը որչափ տեքոլթե ըլլա, կուրծքը որչափ ավելի բացած ըլլա, սիրտը չես կրնար կարդալ։

Կնոջ սիրտը ճիշտ ձեռնածուին (հոգգապազ) գիրքն է, որ միևնույն վայրկենին մեջ մերթ ճերմակ կը բացվի, մերթ սև, մերթ ծաղկեն կար, մերթ պտուղներով զարդարված, կամ նավերով ու շենքերով ներկյալ։

Կինը ամեն բան գիտե, բայց բան մը չգիտեր կամ գիտնալ չուզեր։

Կինը ընդհանրապես արական սեռը շատ դյուրությամբ կը խաբե, եթե երբեմն կը խաբվի անկե, այդ ալ գիտնալով է, եթե չգիտնալով խաբվի, այդ ալ բացառություն մէ, վասնզի կինը միմիայն սատանայեն կը խաբվի, այն ալ երբ օձի կամ ուրիշ կերպարանքներով ներկայանա։

էրիկ մարդիկ որչափ որ գործի մեջ մտած ելած ըլլան, ժամանակին վրա այնչափ ճիշտ գաղափար մը չեն կրնար ունենալ, որչափ կանայք իրենց անգործությանը մեջ։ Ասոնք ժամանակին փիլիսոփայությունը գիտեն, բայց և այնպես իրենց է՛ն աննշան պիտույքեն չե՚ն ուզեր հրաժարիլ, որքան ալ նեղ ու դժբախտ ժամանակներու մեջ ապրինք: Ասոնք բառերն իրենց բուն և կատարյալ նշանակությամբը կըմբռնեն, իրենց համար պիտույքը որչափ ջնջին, որչափ սնոտի և միանգամայն թանկագին ըլլա, միշտ պիտույք է։ Հացը և քորտելային կտորը համաստիճան կարևորություն ունին անոնց համար։

Իրենց բառարանին մեջ Ապրիլ բառը բանե մը զուրկ չի մնալ, ամեն բան առատությամբ ունենալ կը նշանակե։ Երիտասարդ մը