Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրահար մը, որ իր սիրուհին վայրկյան մը մոռնա։
Նպարավաճառ մը, որ պակաս չի տա։
Կին մը, որ պարզության մեջ ինքզինք գեղեցիկ գտնե։
Մարդ մը, որ ուրիշի աղեկ խրատներ չի կրնա տալ։
Պեկյանը, որ օր մր ընդհանուր ժողովեն բացակա ըլլա։
Սահմանադրությունը, որ վերաքննության տակ չըլլա։
Ընդհանուր ժողովո նիստ մը, ուր Փունջի խմբագիրը խոսք մը
ըրած ըլլա։
Օր մը, յորում Փափազյան էֆենտին Ղալաթիո Խաղային խորհրդարանը
չի գտնվի։
Լուսանկար մը, որ գնկարյալը քիչ մը շողոքորթած չըլլա։
Օրիորդ մը, որ յուր լուսանկարին վրա պակասություն մը չի
գտնե։
Օր մը, որ անգործ մարդոց համար կիրակի չըլլա։
Մարդ մը, որ դատ մը ունենալեն ետքը փաստաբան չըլլա։
Փաստաբան մը, որ դիմացի կողմը քիչ մը իրավունք տեսնե։
Իրավունք մը, որ հզորագունի ստացված չըլլա։
Ստացված մը, որ ըստ Արուտոնի գողություն չըլլա:
Գողություն մը, որ զգուշության ներկայությանը կատարված ըլլա։
Շրջազգեստ մը, որ շինվելեն շաբաթ մը ետքը դեռ մոտա ըլլա։
Կին մը, որ կարենա ժամ մը համր ձևանալ։
Անհամբեր մարդ մը, որ կարենա ժամ մը խուլ ձևանալ։
Նենգամիտ մարդ մը, որ կարենա գիշեր մը հանգիստ քնանալ։
Օմնիպյուսի ձի մը, որուն փորը կուշտ ըլլա։
Խասգյուղի շոգենավ մը, որ շիտկե շիտակ նավամատույցը գտնա։
Կին մը, որ մոտսաի խոսքը լմնցնելեն անմիջապես ետքը բամբասանքի չսկսի։
Շաբաթ մը, յորում Հունաստանի մեջ պաշտոնեից փոփոխություն չըլլա։
Սկյուտար բանող օմնյուպյուս մը, որ փոշեղեն ամպերուն մեջ աներևույթ չըլլա։
Օր մը, յորում Ամբրոսիոս վարդապետ իր դատը շահած ըլլա։
Եպիսկոպոս մը, որ կարենա պատրիարքություն ըներ
Գուբե կառք մը, որուն կառավարը քեզի ուզած տեղդ շիտկե շիտակ տանի։