Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԸԼԼԱ, ՕՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏՈԻՆԸ ԿԸ ՄՆԱՆ

Այս խնդիրը թվաբանության խնդիրներուն չի նմանիր, փիլիսոփայական խնդիր մըն է։ Եթե փիլիսոփայութենեն ավելի բարձր ուսմունք մը ըլլար, պիտի ըսեի թե այն ուսմանը կը վերաբերի այդ խնդիրը։ Թերևս այդ գիտությունը չըլլալուն համար է որ այս խնդիրն ալ անլուծանելի մնացեր է մինչև ցայսօր. չգիտենք այս մասին ինչ է Փանոսյան էֆենտիի կարծիքը։

Շատեր կըսեն, թե այս խնդիրը քոքոզության խնդիր է, բայց մենք ասոր չենք հավատար. որովհետև կը տեսնենք կոր, որ ամուսնացողներեն շատերը քոքոզ են։ Ըսել է որ քոքոզությունը ամուսնության արգելք չըլլալեն զատ՝ օգուտ ալ է։

Այս տողերը գրած միջոցիս քովս գտնվող շատախոս պարոն մը դիտողություն ընելով կըսե թե՝ քոքոզ երիտասարդները (իրեն պես) միայն կամուսնանան, վասնզի ստակի պետք ունին, ես ալ կ՚ըսեմ, եթե քոքոզ երիտասարդները ստակով աղջիկ կը գտնան ու կ՚ամուսնանան, ըսել է գործը դյուրացած է։ Եթե քոքոզները ստակ ունեցող աղջիկներ կառնեն կոր, թող հարուստներն ալ ստակ չունեցող աղքատ աղջիկներ առնեն, և ուզեն չուզեն այնպես պիտի ընեն, որովհետև հարուստ աղջիկները քոքոզները առած ատեննին, աղքատներն ալ իրենց պիտի մնան, և որով իրենք պիտի պարտավորին կամ անկուտի աղջկան հետ ամուսնանալ, կամ բնավ չաւմուսնանալ:

Կը տեսնես, ընթերցո՛ղ, որ տրամաբանության ուժով խնդիրը կոտորակի պես իր ամենապարզ ձևին վերածեցինք, ալ դուն երեվակայե, թե այս գիտութենեն բարձր գիտություն մը եղած ըլլար նե՝ խնդիրք որչափ ավելի պիտի պարզվեր, և պարզվելով պարզվելով բան մը չպիտի մնար, ինչ և իցե, մեր մեղքեն է որ Եվրոտությունները դեռ այս անկատար վիճակին մեջ կը մնան կոր. և