Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասոր համար է, որ դպրոցներուն բռոկրամներուն վրա ալ նոր նորություննճեր ավելցած տեսնելե զուրկ կը գտնվինք կոր։

Բայց ի՛նչ պետք Է. մենք դարձյալ մեր խնդրույն դառնանք, դպրոցներուն մեջ չի մտնենք, վասնզի մտնանք նե, չենք կրնար ելնել։

Վերջապես համոզվեցանք կարծեմ, թե ստակը լոկ պատրվակ մըն Է եղեր չամուսնանալու համար, և այն երիտասարդը կամ օրիորդը, որ ամուսնանալ չուզեր, ստակ չըչլալը պատրվակ կը բռնե կոր։ Փառք աստուծո, ինչ կա եղեր, ի՛նչու համար ստակ չի պիտի ըլլա, Պոլսո մեջ ուր երթաս նե՝ ստակ կը տեսնես, թե՛ պանգաները, թե սեղանավորներուն խանութները, թե շուկաները, վերջապես ամեն տեղ. աստված ամեն բան մեզի համար ստեղծած Է։ Եթե ստակ չըլլար դողերը այսչափ չէին շատնար, տեսե՛ք թշվառականները ուր որ կը մտնան կոր նե՝ պարապ դուրս չեն ելլեր կոր։

Այս ստակ չըլլալուն խոսքն ալ կարծես մոտա մը եղեր Է, ամեն մարդու բերանն Է, միայն կիները բերաննին չե՚ն առներ կոր։ Ուր կերթաս ստակ չի կա, ինչ կը հարցնես, ստակ չի կաի պատասխանը կառնես, օրինակի համար.

«Ազգին գործերը ի՛նչու ասանկ գեշ վիճակի մեջ են։ — Ստակ չի կա անոր համար։ Այս ինչ դպրոցին հարգո հոգաբարձուները ի՛նչու դպրոցին աղեկ չեն նայիր։ — Ստակ չի կա անոր համար։ Ի՞նչու ծուռ ծուռ կը քալե։ — Ստակ չի կա անոր համար։ Ի՞նչու երեսը նայեցար։ — Ստակ չունիմ անոր համար։ Վերջապես աս խոսքերը կը պտըտին բիացայի վրա։

Կանանց ստակ ունենալը սըկե հայտնի Է որ ամեն օր մեյմեկ տեսակ հագուստ կը հագնին, և ո՛վ կրնա ըսել թե հագուստի համար ստակ ունեցողը, ամուսնության համար ստակ չունի։

Եթե երբեմն աղջիկները տունը կը մնան, պատճառը սա Է, որ անոնց ծնողքը կամ իրենք մարդու չեն հավնիր, շատ հարուստ, շատ գեղեցիկ երիտասարդներ կը փնտրեն և ասանկով ժամանակ անցնելով տունը կը մնան։ Երիտասարդներ ալ կան, որ աղջկան չե՛ն հավնիր, ասոնք ալ տունը կը մնան ու կը ծերանան։

Օրինակի համար, Հոռոփ խաթունին աղջիկը, Վարդենին, իր գեղեցկության լրումն լուսնիին մեջ կը գտնվեր, երբ տասնութը տարեկան Էր։ Ամեն մարդ սիրահարած Էր այս օրիորդին, մինչև հեռավոր տեղերե զայն տեսնելու կուգային։

Աղջիկը ստակ ուներ, ուսումնական Էր, դեղեցիկ Էր։ Իր մայրը աղջկան այս բարեմասնությունները տեսնելով հպարտացած՝ ամեն