Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երիտասարդի վրա պակասություն կը գտներ, ասոր քիթը ծուռ է, մյուսին աչքը մավի է, ֆեսը կարմիր է, հայրը շատախոս է վերջապես սանկ է նանկ է ըսելով ժամանակ կանցըներ։

Արդարև բավական ժամանակ անցավ, և այն աղջիկը, որ պակսություն չուներ, տարվե տարի մեյմեկ պակսություններ ունեցավ։ Օր մը տեսնվեցավ որ քիթը երկնցած էր, քիչ մը ատեն ետքը տեսնըվեցավ, որ խնդացած ատեն ակռաները ամբողջ կերևան, հետո երեսին կարմրությունը անհետանալ սկսավ, ետքը, հասակը կարճնալ սկսեց, նիհարցավ, ստակները խարճելով խարճեիվ, շրջազգեստ շինելով շինելով հատցուց. երիտասարդները դռանը առջևեն անցած ատեննին վեր չնայիլ սկսան, շատեր ճամբանին ալ փոխեցին։ Վերջապես մորը խոսքին նայելով Վարդենին 29 տարեկան եղավ, թեև դրացիները և ազգականները այս թվույն վրա 5 ալ կավելցնեն, չեմ դիտեր թե թշնամության համար է, թե ճշմարտությունն այնպես է։

Այս աղջիկը օր մալ բարկութենեն հայելին ձեռքովը կոտրած ատեն, ձեռքը Վնասվեցավ, պակսություն մալ անոր վրա ավելցավ, բայց ինչ է նե՝ ասիկա ձեռնոցով կը գոցվի։

Հիմա Հոռոփ խաթունը աղջիկը ետին ձգած շուկան ալ կը պտըտի, եթե խանութպան մը քիչ մը ուշադրությամբ դիտե Վարդենին, առուտուր կընեն հետը, ասով ստակ ալ վրա կերթա, հույսն ալ։

Եթե աղջիկները տունը չեն ուզեր որ մնան, մայրերը (որովհետև գործը իրենց ձեռքն է) պետք է իրենց պապաներեն մնացած այն կարծիքեն չի շեղին թե «էն առաջ ելած խըսմեթը իրենց աղջկան բուն խըսմեթն է»։