Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՄԱԿԱՆԻ

Պարոն Թատրոն

Ձեզի անձամբ ճանչնալու պատիվը չունիմ, և շիտակը կուզես նե՝ ճանչնալու ալ փափագ չունիմ։

Չգիտեմ թե ի՞նչ չարիք տեսած եք գեղեցիկ սեռեն, որ ամեն թիվերնուդ մեջ կանանց մերթ պոթինները մերթ խըչըխր մատերնիդ կը փաթտեք։ Չգիտեմ պարոն, ինչ տեսած եք մեր պոթիններեն և խըչլըխեն, որ զանոնք ծաղու նյութ ըրած անխնա կը ծաղրեք։ Միթե արական սեռը պակասություններ չունի, միթե անոնց հագուստները ծաղրելի կողմեր չունին, և ինչու իգական սեռին համար հարյուրաչյա և արական սեռին համար կույր կըլլաք։ Ինչո՞ւ համար խել մը թեթև պարոններու վրա բան մը չեք գրեր, չըլլա՞ որ դուք ալ այդ դասուն մեջ գտնվիք ու ինքզինքնիդ չծաղրելու համար լուռ մնաք։

Գիտցիք, պարոն, որ եթե այս մասին ձեր լռության կապը չխզեք ես կսկսիմ գրել և կը հուսամ, որ գրածներս սիրով կը ներկայացներ ձեր թատերաբեմին վրա, եթե՝ ինչպես որ կը պարծենաք, անկողմնակալ եք։

Ձեր պատասխանին սպասելով
                           մնամ ձեր ազնվության։
                                             Սուլող
                                                       Տյուրյուկ