Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՊԱՏԱՍԽԱՆ

Պարոն Տյուրյուկ

Ձեզի անձամբ չճանչնալու պատիվն ունիմ։

Չգիտեմ ինչ բարիք տեսած եք գեղեցիկ սեռեն, որ ամեն թիվերուս մեջ անոնց վրայոք գովեստ կարդալ կը փափագիք։ Չգիտեմ ի՞նչ տեսած եք ձեր պոթիններեն ու խըչլըխեն, որովք ծաղու նյութ կըլլաք Թատրոնին մեջ։ Միթե արական սեռը բարի հատկություններ չունի՞, միթե անոնց հագուստները գովելու կողմեր չունին, և ինչո՞ւ իգական սեռին համար հարյուրաչյա և արական սեռին համար կույր պիտի ըլլամ։ Ինչո՞ւ համար թեթև պարոններու վրա բան մը չգրեմ, միթե թեթևներու դեմ հակակրություն ունենալս չե՞ք գիտեր։

Պարոն Տյուրյուկ, գրեցեք ինչ որ կրնաք գրել թեթևության վրա, և կը հուսամ, որ ինձմե շատ աղեկ կրնաք գրել այս մասին, որովհետև ամեն մարդ, որ ճյուղին մեջ հառաջ գացեր է նե՝ այդ ճյուղին վրա պետք է գրե, ինչպես ժամանակավ Միսաքյան էֆենտի գրեց Փունջի մեջ իմաստակության վրա, Պեկյանի դեմ. վստահ եղիք պարոն, որ այն անկողմնակալությամբ որ իմ միակ պարծանքս է, թատերաբեմիս վրա պիտի հանեմ ձեր ներկայացնելիք անձերը։

Մնամ ձեր սուլողության
                              ծաղրող
                                        Թատրոն