Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց, ո՛չ, դուն գեղեցիկ սեռին դեմ հակակրություն ունիս[1] և կուզես որ ամեն թվույդ մեջ անոր վրա բան մը գրես ընթերցողներդ խնդացնես, պաԷղ զավակ դուն ալ...։

Ուզածիդ չափ գրե՛, ուզածիդ չափ խոսե՛, գեղեցիկ սեռը քու գրածներուդ ամենևին կարևորություն չտար, իր գիտցածեն մազի չափ չշեղիր, դու գործ չունիս նե կնիկները սանկ են, աղջիկները նանկ են ըսելով կոկորդ պատռելու չափ պոռա...[2]։

Այս նամակս ալ կ՝ուզես նե՝ հրատարակե՛, կուզես նե՝ մի հրատարակեր, ան ալ հոգս է, ես ազատ եմ ու մեկե մը վախ չունիմ, դարս ազատության դար է[3]։

  1. Քավ լիցի ես գեղեցիկ սեռին դեմ ո՛չ հակակրություն ունիմ և ո՛չ համակրություն։ Ծ. Խ.
  2. Գործս պոռալ է: Ծ. Խ.
  3. Ագապչանի աշակերտներե՞ն է, ինչ է: Ծ. Խ.