Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵ ՈՐՆ Է ՄԱՐԴՈԻՆ ԱՄԵՆԵՆ ԾԱՂՐԵԼԻ ՎԻՃԱԿԸ

Պարոն Տյուրյուկ.

Դու քու ըրածեդ ամչցիր, ահավասիկ ես, ըստ իմ սկզբան այսօրվնե կսկսիմ արական սեռին պակասություններն մի առ մի ծաղրել:

Արդ, ըսեք ինձ տեսնեմք, պարոն Տյուրյուկ, արական սեռին թեթև մասին ամենեն ծաղրելի վիճակը ո՞րն է.

Շատ հավանական է, որ սա հետևյալ պատասխանները տաք։ Թե երբ մարդ իշու մը վրա բեռը իշուն զավակին դարձուցած ու պոչը ձեռքը առած նստի։ Այդ բան մը չէ օրիորդ։ Թե մարդ երբ դրածը չկրնա կարդալ ու ինքզինքը փիլիսոփայի տեղ դնե։ Այս ալ չէ օրիորդ։ Թե մարդ լի ըրա հազարումեկ պակասությոլններով և միայն դիմացինին պզտի պակասությունը տեսնե։ Այդ ալ չէ օրիորդ։ Թե մարդ երբ կնկան մը պես խըլլըխ դնե ու պարտի։ Այդ բան մը չէ օրիորդ։ (Ինչպես որ ըստ ձեզ ալ իրոք բան մը չէ)։

Թե մարդ երբ Գատը գեղի Թաղական խորհրդո անդամ ըլլա ու սնտուկին տասնհինգ հազար ղուրուշը քովը պահե։

Աս ալ բան մը չէ։

Թե մարդ մը դպրոցի մը հոգաբարձու ըլլա ու դպրոցին հոգին հանե ու ետքը դարձյալ դպրոցեն դուրս չհանե։

Ատ ալ չէ։

Թե մարդ երբ գրպանը ծակ ըլլա ու ինքզինքը միլիոնատեր ցցնե։ Այդ նորաձևություն մէ և ընդհանուր եղած ըլլալով աչքի չզարներ, օրիորդ։ Թե մարդ երբ վաղամեռիկ բանաստեղծի մը աշխատությունները առնելով, հասույթեն նորա վրա կոթող մը կանգնելու պատրվակավ զանոնք տպել տա ու ստակը իրեն հատկացնե կամ բանեցնե։ Մոտեցար, բայց այդ ալ չէ, օրիորդ։ Ասոնք չըլլալը դու ալ կը վկայես, այնպե՞ս չէ օրիորդ. բայց ըսելն բանիդ չի գար հե ... ահավասիկ տես թե որն է։

Մարդ երբ թևը օրիորդ կամ կին մը ունեցած ատեն կը հպարտանա և հնդկահավի մը նման կուռի։