Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻ՛ ՀԱՎՏԱՐ

Պարտականդ վաղը եկուր ստակդ առ ըսե նե՝ մի՛ հավտար։

Ամուսնացյալք երջանիկ կյանք կը վարեն ըսեն նե մի հավտար։

Գործի մը սկսե՝ ես քեզի կоգնեմ ըսեն նե՝ մի՛ հավտար։

Փանոսյանին խելքը գլուխը պիտի գա ըսեն նե՝ մի՛ հավտար։

Ամեն օր մեյմեկ տեղ պտըտելու դացող կնիկները էրիկնիս կը սիրենք ըսեն նե՝ մի՛ հավտար։

Արդի վարժարաններու մեջ մեր տղայքը բարոյականի տեր պիտի ըլլան ըսեն նե՝ մի՛ հավտար։

Հիմակվան աղջիկները առջիններուն պես իրենց գացած տանը պիտի կապվին ըսեն նե՝ մի՛ հավտար։

Ազգային լրագիրները ազգը պիտի կրթեն ըսեն նե՝ մի՛ հավտար։

Աղջկ ան մը բերած ստակը փեսին գրպանը կը մնա ըսեն նե՝ մի՛ հավտար։

Պոլսեցվոց առջև գտնված Պոսֆորն և անոնց մեջ գտնված ֆոսֆորն մեկ է ըսեն նե՝ մի՛ հավտար։

Օրագիրը ես դպրոցներու շինության զբաղած եմ, Մանգումեի գրածներուն պատասխան տալու ժամանակ չունիմ ըսե նե՝ մի՛ հավտար։

Քյաղըտխանե կ՚երթամ և հող ու փոշի չեմ կլլեր ըսեն նե՝ մի՛ հավտար։

Մեր երիտասարդները օղի չպիտի խմենք ըսեն նե՝ մի՛ հավտար։

Ամեն օր շուկան գացող եկողները ստակ կը վաստկինք ըսեն նե՝ մի՛ հավտար։

Պատրիարքարանի պաշտոնյաները օրին գործ պիտի տեսնեն ըսեն նե՝ մի՛ հավտար։