Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕՐԻՈՐԴ ՏՅՈԻՐՅՈԻԿԵՆ ՆԱՄԱԿ

Պարոն Թատրոն

Լեզուդ սիրեմ

Սա Մյուրյուվվեթի խմբագիր մյուսյու ժորժին համար գրածիդ շատ հավնեցա. և զքեզ քաջալերելու համար ուզեցի թերթիդ բաժանորդ գրվիլ։ Հաճեցեք զիս բաժանորդ ընդունելու. նամակիս մեջ ներփակյալ երկու շապիկ կը գտնեք, ընդունեցեք իմ խոնարհ հարգանացս շապիկներն իբրև բաժանորդագին։

Չկա երիտասարդ մը որ ինձի այնքան ձանձրություն տա որչափ որ կուտան անունը գաղղիերենի թարգմանող երիտասարդները: Կարծես այս խեղճերը գաղղիացվոց գրականության ծառայություն մընելու կը փափագին ու չկրնալով ընտիր գիրքեր թարգմանել իրենց անունը կը թարգմանեն։

Մյուսյու Ժորժին գալով՝ չեմ կրնար խնդալս բռնել... լրագրին նյութերը գաղղիերենե հայերեն թարգմանվա՜ծ... լրագրին խմբագիրն ալ հայերենե գաղղիերեն թարգմանված... և այս մյուսյու ժորժը հայ ազգին հայրենասիրություն, ազգասիրություն պիտի սորվեցունե հե՜։

Մյուսյու ժորժը հիմակու հիմա մեր (աղջկանց) խոսակցության նյութ եղած է. գլխարկով մեկը տեսնելնուս պես մյուսյու Ժորժը կուգա կոր կըսենք կոր, հտպտող երիտասարդ մը տեսնելնուս պես մյուսյու ժորժը այս է կըսենք կոր, ու խնդալով կզբոսնունք կոր...

Կաղաչեմ, պարոն Թատրոն, սա մյուսյու Ժորժին օձիքեն բռնե ու մինչև որ «Անունս Գեորգ է» նե թո՛ղ մի տար։ «Գեորգ» եղած օրն ալ հատկապես լրագրիդ մեջ ծանուցում մը ըրե սա կերպով.


Կարևոր ծանուցում

Մյուրյուվվեթ անուն լրագրին խմբագիրը որ չգիտցվիր ի՛նչ պատճառավ ինքզինքը ԺորԺ կանվաներ, հասարակության թա-