Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե ամունության մեջ դժբախտություն կա, ամուրիության մեջ ալ երջանկություն չկա: Վերջքս եթե ամուսնությանը, ինչպես որ կըսե խեչացի մեկը, իր նեղություններն ունի, ամուրի կյանքն ալ հաճույք չունի։

Ահավասիկ ամուրի և ամուսնացյալ ընթերցողը և ընթերցողուհիք, ամուսնությունն ալ վիշտեր ունի, ամուրիությունն ալ, հետևապես մարդս առանց վշտի ապրելու համար ո՛չ կարգվելու է, և ո՛չ ալ ամուրի մնալու է։

Տեսե՛ր, ինչ եզրակացության մեջ ընկանք մարդուս երջանկությունը փնտրած ատեննիս. այսինքն թե մարդս երջանիկ ըլլալու համար անանկ վիճակ մը ունենալու է՝ որ անհնար է ունենալ:

Մարդկային երջանկությունն ինչ տեսակ եզրակացությանց մեջ կը գտնվի...

Այդ եզրակացութենեն գոնե սա կրնանք հասկնար որ մարդս կ՚ուզե ամուրի ըլլա, կուզե ամուսնացած, միշտ վիշտեր պիտի ունենա, երկուքին մեջ ալ անհանգստություն կա. ուստի երկու չարյաց փոքրագույնը ընդունելու համար երկուքին ալ վիշտերը քովե քով դնենք ու իրարու հետ բաղդատենք:

Ամուսնացյալն իրիկունը տուն մտած ատենը կնիկը դեմը կելնե ու միս ինչո՛ւ չես բերեր ըսելով խեղճը կը բարկացունե. ամուրին իրիկունը միսով տուն մտած ատենը մեկը չելներ դիմացը և թե որ մեկը ելնե՝ այս միսը հիմա ո՛վ պիտի եփե ըսելով միսը խեղճին գլխուն կը զարնե։

Ամուսնացյալն առանց կնիկը հետն առնելու քիչ մը պտըտիլ ուզե նե, կնկանը կողմեն հազարումեկ խոսք կը լսե, ամուրին պարտելու ելած ժամանակը կուզե որ հետը կին մը գտնվի ու չկրնար գտնել։

Ամուսնացյալն առտուն տնեն դուրս ելած միջոցին կնիկը ետեվեն կը վազե ու այս գիշեր շինեոնս անպատճառ բերես կըսե ու խեղճին գլուխը կը ցավցունե, ամուրին դուրս ելած ժամանակը մեկը չելներ չըսեր խեղճին որ շապիկ չունիս, այս գիշեր քիչ մը հասա բեր որ շապիկ մը կարենք։

Ամուսնացյալը կը չարչարվի ու կը տանջվի երբ որ կնիկն քիչ մը հիվանդ ըլլա. ամուրին հիվանդ իյնալուն պես դեպի գերեզման կես ճամբա առած կըլլա։

Ամուսնացյալն ամուրիին նայելով կըսե «Երանի քեզ, որ զավակ չունիս և գիշերները հանգիստ կը քնանաս», ամուրին ամուս-