Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նացյալին դառնալով կըսե «Երանի քեզ որ տղաքներդ հետդ առնելով կիրակի օրերը պարտելու կելնես»։

Ամուսնացյալն սեղանի վրա կը բարկանա երբ տեսնե, որ ապսպրած կերակուրը իր ուզածին պես եփված չէ, ամուրին բարկանա երբ տեսնե, որ իր ուզածին պես կերակուր չկա սեղանին վրա։

Երբ որ պարտատեր մը դուռը զարնե՝ ամուսնացյալն կնիկն վար կը ղրկե ըսելու համար թե էրիկս հոս չէ, բայց կնիկը երթալ չուզեր ու խեղճը կը բարկացունե, մինչդեռ ամուրին վար ղրկելու մեկը չզտնելուն վրա կը բարկանա։

Դեռ կրնայինք շատ մը բաղդատությանց մտնել, բայց ընթերցողներն ձանձրացնելու վախով այսչափով կը շատանանք։

Թո՛ղ ըեթերցողք բաղդատեն հիմա, և ո՛ր կողմին վիշտերը թեթև գտնան նե՝ այն կողմին հարին։

Իսկ անոնք, որ առանց վշտի ապրիլ կուզեն, ինչպես որ վերը ըսինք ո՛չ կարգվելու են և ո՛չ ալ ամուրի մնալու են։