Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինակ բիանո, ֆրանսերեն և պարել գիտցող աղջիկները սուղ կը ծախվին ըսեն նե՝ մի՛ հավտար:

Լրագիր գրողներուն ամենն ալ գրածնիս գիտենք ըսեն նե՝ մի՛ հավտար։

Լրագիր կարդացողներուն ամենն ալ կարդացածնիս կը հասկնանք ըսեն նե՝ մի՛ հավտար։

Աղջիկները այսօր ատածնին հավիտյան կ՚ատեն, այսօր սիրածնին հավիտյան կը սիրեն ըսեն նե՝ մի՛ հավտար։