Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ավա՜ղ, որ ձեզ մայր են ըրեր, մինչդեռ դուք հրեշե մավելի սոսկալի եք։

— Տահա պերանդ չպռնըվեցավ քույին, ես հիմա կը պռնըվցընեմ ըսելով մի քանի ապտակ կիջնե թշվառ աղջկան երեսին, աղջիկը որո համեստությունը չէր ներեր փոխադարձ կերպով պատասխանել, լոիկ անկյուն մը քաշվելով կողբա յուր եղկելի կացության և այս տեսակ անկիրթ և անուս ծնողաց մը ձեռքը մատնված ըլլալուն համար։ Մենք ալ այս եղելությունը իմանալով յուր բոլոր ճշտությամբը հրատարակելնես վերջը սա միայն կրըինք հետևցնել թե երբեմն պատահած ապօրինի ամուսնությանց և անբիծ Արտերու անհնարին թշվառությանց գլխավոր պատճառը արդի մայրերու տգիտությունն և անկրթությունն է։