Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չորս հինգ զավակ ունեցողներեն Աստված ողորմի։

Տանց մեջ տախտակի ու ավելի ձայնեն ուրիշ ձայն մը չես կրնար չսել, մեծ պատրաստություն «կուգա կոր»ի. կանայք սովորաբար այս շաբթու կանուխ կարթննան, գիշերվնե ալ քանի մը տոպրակ բարձերուն քովը կը դնեն որպեսզի չմոռնան, առավոտուն կանուխ։

— Քա մարդ, սա տոպրտկները առ։

— Այսչափ տոպրակը ի՞նչ պիտի ընեմ։

— Մեղա՛, վայ մեղքիս, եկածը կաղնտ Է, չոճուխի օյունճախ Է զահեյր, Էրկու օխա ցորեն, հինգ օխա շեքեր, օխա մը ոսպ, կես օխա նիշաստա, տասը տիրեմ ղաֆռան, թարչին, քիշմիշ, ֆստըխ, մեղա՛, ասոնց չէ կ՝ըլլա, հա՛, մոռցա նայե թայընին խավանոզը ամպարին վրա դրեր եմ, չմոռնաս հա՛։

Մարդը եղելությունը գրպանին կը հասկցնե կը նայի որ բնավ անտեղվանքը չէ, գլուխը կը կախե, չէ՛, չե՛մ մոռնար ըսելով, դուրս կելնե, .......................................................................

ունեցողին Աստված .......................................................................................................

րաճիք[1] առտուն կանուխ խանութնին կը վազեն և կը պատրաստվին նոր փեսա մը կամ նշանած մը որսալու, ալ նոր հարսերուն և նշանածուհիներուն պատրաստությունները մի տեսներ։

— Քա՛, գիտե՞ս, իմինս ինձի մետալեոն մը պիտի առնե։

— Իմ նշանածս ալ ադամանդյա ժամացույց մը ապսպրեր է։

Մինչդեռ խեղճերը կը մտածեն որ կրնա՞ն արդյոք Պոն-Մարշեի շինծու զարդերով այն օրն անցնել:

Այսպես, պատրաստություն և մտածմունք այս շաբաթ սաստիկ մենամարտության մը բռնված են։

Գանք սիրահարներուն։

Այս թշվառական սիրահարները ամենեն բարեբախտներն են, իրենց խեղճ սիրուհիներուն այնպես հասկցուցած ըլլալով, որ սիրահարության մեջ սիրո տոմսակ մը նվերներու ամենաթանկագինն է, խեղճ աղջիկները կը պատրաստվին նոր տարվո սիրո տոմսակն ստանալ, սիրահարներն ալ կը մտածեն, կը տեսնե՞ք, աս ալ պատրաստության և մտածման գործ է, թե ինչպես կրնան հրապուրիչ և շողոքորթ լեզու մը բանեցներ հետևյալը անխոհեմ սիրահարաց մեկուն շարադրածն է, զոր դեռ յուր սիրուհվույն չմատուցած դիպվածով մեր ձեռքը հասավ և ահա նույնությամբ կը հրատարակենք։

  1. Բնագրին աղճատված է: Ծանոթ. կազ.: