Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այրն իսկույն կը հասկնա թե յուր կինը անհանգիստ ընողը ո՛չ թե մուկերն են ալ իր իրավացի հանդիմանությունները և թե բնաջինջ ըլլալու առարկա եղող զոհը ինք պիտի ըլլա, շնորհակալ կըլլա դեղագործեն այսպիսի գաղտնիք միրեն հաղորդած ըլլալուն համար և այդ քստմնելի գործը անձամբ ստուգելու համար, կը պատվիրե դեղագործին՝ որ եթե անգամ մալ գալու ըլլա՝ տալու հաճություն ցույց տա և անվնաս գեղ մը տալով իրեն ալ իմացնե, և արդարև կինը յուր այս ձեռնարկը չհաջողելուն վրայոք վերջին աստիճան տրտմած, հետևյալ օրը դեղագործին առջևեն կանցնի. սա կը կանչե կինը և մարդու չիմացնել պատվիրելով դեղ մը կուտա, կինը ուրախութենեն գինովցած տուն կը վազե և պատվական ընթրիք մը կսկսի պատրաստել. այրը երեկոյին վերադարձած միջոցին դեղագործը կիմացնե թե բոլորովին անվնաս դեղ մը տված է։ Այրը տուն կը հասնի, և սեղանին գլուխը անցնելով կը հրավիրե կինը, որ ինք ալ գա և մեկտեղ ճաշեն, կինը ախորժակ չունենալը հայտնելով կը թողու որ միայն այրն ուտե։

Այրը կատարյալ վարպետությամբ մը, կերակուրներու լեղի համ մունենալը հայտնելեն վերջը մեկ կողմին վրա կիյնա, իբր թե թույնը սարսափելի ազդեցությամբ մը զինքը ընկճած ըլլա։

Սիրելի ընթերցող, կնոջ ուրախությունը չեմ կրնար նկարագրել, դուն ալ մի՛ փափագիր որ նկարագրեմ, յուր դերը այսչափով չլմննար, յուր ըրած ոճրագործությունը չհայտնվելու համար կուզե չվանով մը կախել այրը ու այնուհետև պոռալ, կանչել իբր թե նա ինքզինք կախած ըլլա, հետևաբար սեղանեն կախված երկաթ օղակեն չվան մը կանցնե, ծայրի հանգույցն ալ էրկանը վիզը անցնելով կսկսի բոլոր ուժովը քաշել, բայց ինչպես որ ըսինք անմտություննին Աստված պակաս չընե, չտեսներ որ այրը չվանը հաստատուն տեղ մը կապած էր, կը նայի որ վեր չելներ կոր, կըսե.

— Իմ այրս, այդչափ ծանր չէր։

Բայց չկրնալով իր հետաքրքրությունը հագեցնել, կը մոտենա նայելու և հանկարծ ահռելով մը ետ ետ կերթա, զի կը դիտե որ չվանը էրկան վզեն ելած և ամուր տեղ մը կապված էր, ասոր վրա այրն կելնե պատվականապես կը վարձատրե և հետ այնօրիկ ոստիկանության իմաց տալով անզգամը կը հանձնե։

Հասկցա՞ր հիմա, սիրելի ընթերցող, կանանց ի՛նչ տեսակ հրեշներ ըլլալը (բացառություն), վայրկենական անվայել հաճոյից համար իրենց էրիկնին զոհելու խիղճ չեն ըներ, մինչդեռ պարտ էին ոգվով չափ սիրել, ուստի չըլլա որ կանանց հետ իյնաք, գուցե անգամ մալ անխոհեմ դեղագործի մը հանդիպելով գործը կարենա գլուխ հանել և դուք ալ հոգինիդ պատիհավա վրա տաք։