— Ըսել է որ զգեստ չշինելուս համար չէ, որ հետս կռվիլ կուզես։
— Ըսել է որ միսեն ավելի ոսկոր կը սիրես։
— Հապա, այնչափ կը սիրեմ, որ ասկից վերջը պիտի աշխատիմ, որ մարմնույդ վրա ոսկորեն զատ բան մը չմնա։
— Շնորհակալ եմ, սիրելի էրիկս, ա՛լ սիրտս հանդարտ է, բայց չիյտես քանի մը ատենե ի վեր որդ մը կ՝ուտեր զիս, որ սիրելի էրիկս զիս չսիրեր կոր։
— Այդ որդը ստախոս մ՝է։
— Ներեցե՛ք, ուրեմն, զձեզ սրդողեցնելուս համար։
— Ներելու բան չկա, հանցանքն իմս է։
— Ոչ, հանցանքն իմս է, ես պատճառ եղա...
— Դուն ինչո՞ւ պատճառ պիտի ըլլաս, ես...
— Դուն բան մը չըրիր, ես...
— Դուն պարտքդ կատարեցիր։
— Ես առջի բերան կարծեր էի, որ միսերուս...
— Չէ՛, չէ՛, բնավ. հանցանքն իմս է, խստությամբ... վարվեցա հետդ:
— Շատ անուշությամբ վարվեցար և ես արժանի չէի այդ անուշության. ես հանցանքս չիյտե՞մ։ Միայն թե գլխարկն վաղը իրիկուն բերեիր, սիրելիս։
— Շատ աղեկ։
— Կոշիկներն ալ չմոռնայիր, հոգիս։
— ՉԷ։
— Մուզես նե՝ մատդ բան մը կապե, որ ձեռնոցները մտքեդ չելնեն՝ սիրականս։
— Չելլեր։
— Վաղը ասոնք բերելու ըլլաս նե՝ հաշտված ըլլալդ անկից պիտի հասկնամ, աչքիս բիբը։
— Շատ լավ։ (Վաղը գիշեր նորեն կռիվ ընելու պատրաստվելու է):