Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քեորը դուն ես, հասկցա՞ր մի, հիմա բերանս կը բանամ հա՛, խելքի՜դ եկավ, ի՞նչ եղավ. ես անանկ ցատկելով փարայեն վաղ չեմ գար, ստակս կուզեմ։

— Թա րա րա րա րա լաա րա րամ...

— Աստված պելան տա, երթամ տե վաղը գամ։

— Թրա լա րի րա րա րամ րամ, ան ավան էոն, տեո, թրուա, մուլինե ա կոշ, շեն անկլեզ, բլաս:

Գրիգոր աղային շունչը սպառած բազմոցին վրա կիյնա։

Ո՜հ, սերն ինչպես կը ցատկեցունե եղեր մարդը։