Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չվայլեր ա՛:

— Կռիվ մը չհանելու համար խոսքը մտիկ ըրինք, հայելին բռնեցինք. կը սանտրե, կը սանտրե չը լմննար, գլուխը վեր կառնե, վար կը տանի, աջ կողմը կը ծռե, ձախ ուսին վրա կը պառկեցնե, ձեռքերովը կը շտկե, վերջապես ժամ մը եղավ նե հոգնեցա ու ալ չեմ կրնար բռնել ըսի, բարով խերով չըսեի. դուն ես մի ըսողը, այս հարսերնիս բերանը բանա, ականջները գոցե, չլսված խոսքեր ընելեն ետքը զիս աղվոր մալ չծեծե՞ մի։

— Ի՞նչ կըսեք... ըլլալու բա՞ն է։

— Եվ ծեծելեն վերջն ալ կըսե որ, եթե քու տեղդ ուրիշ մը ըլլար, ավելի խստությամբ կը վարվեի, բայց գնա՛ աղոթք ըրե, որ էրկանս հայրը գտնվեր ես ու քեզի հարգելու պարտավոր եմ։

— Շիտակը աղեկ հարգանք...

— Հիմա տուն երթալու կը վախնամ, որ նորեն հայելի մը չտա ձեռքս։

— Տղադ ի՞նչ կըսե կոր։

— Կնիկս ուսումնական է, դյուրազգած է, ծանր խոսք մընեք, կելլա սիրտը կը վիրավորվի ու կը հիվնդնա, կըսե կոր։

— Դուն ալ բան մի՛ ըսեր։

— Արդեն ո՞վ ըսած ունի որ... առջի օրն ալ պտըտելու կերթար կոր նե ձեռքս չանթա մը տվավ ու մինչև իրիկուն ետևեն պտըտցուց, հարսերնիս է տէի մենք ալ բան չենք ըսեր կոր, բայց...

— Ըսելու չես ա՛։

— Ոչ կըսեմ, ոչ ալ տուն կ՝երթամ, շիտակը կը վախնամ կոր. հասկցիր ահա, Կիրակոս աղա, ու հարս առնելու ըլլաս նե էն առաջ իմացուր, որ հայելի չեմ կրնար բռնել, վերջեն քուկին գլուխդ ալ փորձանք մը չելլա։