Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աստվածգ սիրես նե ամենեն առաջ սա՛ ըսե ինձի, դուն չկարգված ասանկ տինկող չէիր, նորեն նորեն թապիեթնե՞ր կը հանես կոր օրթան։

— Ինչո՞ւ տինկոզ պիտի ըլլամ, առաջ ինչ էի նե կենե ան եմ, դո՞ւն չիյտեմ ի՛նչ եղեր ես. անուշ կըսեմ չըլլար, լեղի կըսեմ չըլլար. ճուրիդ կերթանք չըլլար, քեզի տահա նասը՞լ կնիկություն ընելու է, մորս տունն իքեն, տարին երեք չորս հեղ շապխա կը փոխեի, հիմա կարգվելես պերի անճախ ինտիփյուֆթեն շապխա մը շինեցիր, ան ալ ամչնալեդ, ֆիստան մը ուզեցի՝ պսակիդ ճերմակ ֆիստանը ծախե տե՝ ֆիստան շինե ըսիր, պոթին մը առ ըսի, հիներս յամալաթմիշ ընելով բերանս գոցեցիր. վրայինս ըսես նե՝ թալմանս ավրեցի սաքո շխեեցի, տահա ո՞ր մեկը ըսեմ, ալ սըտեղս եկավ։

— էյ, աղեկ, ունի՞մ տե չեմ շիներ կոր, չիկայեն ի՞նչ կելլա, վաստկածս մեխանան չեմ ձգեր կոր ա՛. աղեկ որ ամեն բանս գիտես, քենե գաղտուկ վաստակ մը չունիմ ա՜։ Ի՜նչ ընեմ, քեզի ֆիստան, պոթին, շապխա շինելու համար երթամ գողությո՞ւն ընեմ, մա՞րդ տոլանտըրմիշ ընեմ, հոշ հիմա ո՛վ որի հինգ փարա կուտա, ասանկ երթանք նե յաթախնիս պիլե պիտի ծախենք։

— Հելպեթ. զաթը քու աչքդ ծախելու վրա է. ծախեմ կըսես պաշխա բան չես ըսեր, էյեր քիչ մը խսխանճութին չունենաս նե ինձի պիլե պիտի ծախես. ես գիտեմ ա՜, աչքդ սըվոր ես տնկեր ամա (մետալիոնը ցցունելով) ան ալ կը հատնի, անկե ե՞տքը ինչ պիտի ընես։

— Ինձի նայե, երեկ գիշերվան պես նորեն չպաշլայենք։

— Չպաշլայե՞նքը որն է, պաշլայեցինք գնաց, աղեկ ա՛, աս առտու տանտերը պիտի գա տեյի կանուխկեկ տունեն փախանք, վա՞ղը ինչ պիտի ընենք, ես արթըխ ճուղապ տալով օսանմիշ եղա, աս չիկա, ան չիկա, աս խըռխըռն ալ էվել տերտ։

— Պե ճանըմ, խըռխըռ կըսես նե՝ սեպեպը որերնի՞ս ենք. հեմ գիտես քի գործ չունիմ, փարա չունիմ, հեմ ալ կ՚ելլաս արատա մեյ մը ֆիստանի, պոթինի կռիվ կը հանես։

— Մինակ ֆիստանս իլեն պոթինս կերևա աչքիդ. մեյ մը սանկ ինքիրենդ մամտա՛, ամիսե մը էվել է տուներնիս մսի կտոր մը մտա՞ծ է. նե իսե առաջ մեծ պահքը մահանա կընեիր խաշած ֆասուլյա ուտելով ներսիդինիս ֆասուլյա թառլասի կտրեցավ,