Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զատկին ալ նե իսե պերեքյաթ վերսին մեդալին քի կտոր մը ուտելիքի երես տեսանք։

— Ճանըմ, աղեկ, ի՞նչ ըսել կուզես նե՝ ան ըսե, լմնցար։

— Ի՞նչ պիտի ըսեմ, փարա վաստկելուն ճանբան նայե՛։

— Ո՛ւր կերթամ նե՝ առջիս պատ կը քաշեն կոր, գործերը ամենն ալ գետինն անցեր են։

— Ինչո՞ւ, չկարգված մեծ մեծ կը ջարդեիր քի, նեղը մնամ նե կազեթա կը ծախեմ, ջուր կը ծախեմ, չոփ կը թափեմ տե՝ քեզ կը նայիմ, հիմա ինչո՞ւ անճարակ, անճարակ դիմացս նստեր կը մտմտաս։

— Չկարգված դուն ալ շատ բան կըսեիր, կար կը կարեմ տե՝ սանկ կընեմ տե՝ նանկ կընեմ տե՝ կռնակ կռնակի կուտանք տե՝ կեչինմիշ կըլլանք տեի կը խաբեիր ամա՝ կարգվելեդ տեյ հիմա տահա ձեռքդ ասեղ առած չունիս, իքիտե պիրտե ալ բերնիդ հոտը մտիկ ընելու է. թավուր մը, հիեթ մը, նազ, քիթ, պոչ, քիչ մալ հինցանք նե՝ կռիվ, ասանկ երթա նե անկից ալ Պատրիարքարան։

— էյ, սանքի անոր ալ բան չմնաց, չենք խպնիր նե՝ ան ալ ընենք լմնցունենք։

— Կնի՛կ, քիչ մր լեզուդ քաշե՛, տունը չենք, հիմա...

— Գիտեմ, ձեռքեդ ան ալ կուգա, սև սահաթ է եղեր քի դուն իմ դիմացս ելեր ես (լալով) ի՞նչ է աս իմ քաշածս, կես անոթի կես կուշտ նստե, վրա չի կա, գլուխ չի կա պտըտե, մեյ մ՚ալ ամեն սահաթ թազիր լսե։

— Իրավ սև սահաթ է եղեր քի իմ դիմացս ելեր ես, պարտքդ մտմտա, խարճըդ մտմտա, հազար տերտ ու պելա մտմտա, տուն ալ գաս նե՝ կնիկդ ուրիշ պելա։

— Ինձի նայե՛, ես քեզի կարճ բան մը ըսեմ, ասոնց սոնը բերելու է. ես կելլամ մորս տունը կերթամ, դուն ալ գլխուդ ճարը տե՛ս։

— Ճիհեննեմին պուճախը գնա՛, սըվոր նայե, կեոյա կերթամ ըսելով ինձի պիտի վախցունե։

Այս հերարեթլի վիճաբանությունը անանկ տաքցեր էր, որ պարտեզին կարսոններեն մին, լսելով որ պարտեզին այս կողմը մարդ նստած է, անմիջապես հասավ և քաղաքավարությամբ մը հարցուց.

— Թի՞ բինիս քիրիե:

— Տեսա՞ր կնիկ պոռալուդ պելան, հինգնոց թուղթ մը ունեինք պահած ան ալ մեջ պիտի խաղա։