Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես քզղի մեղարլըխ երթանք ըսի, ինչո՞ւ հոս եկար, բան չենք ուզեր ըսե։

— Անանկ բան չըլլար. տիո լիմոնատետ։

— Իմ ֆիսթանիս, պոթինիս համար ամեն ատեն կը կանկտիս ամա, դուն ալ ֆոտուլութինը ձեռքեդ չես ձգեր. ճեպդ հինգ փարա չունիս, միլլեթ պահճեսին կը մտնաս, իրիկվան տունը հաց չիկա, լիմոնաթա կը խմես։ (Լիմոնաթաները եկան)։

Այս որ լսեց էրիկը ձայնը կտրեց, և հազիվ թե լիմոնատային կեսը խմած էր, խորունկ մտմտուքի մեջ իյնալով ճակատը շփել սկսավ. բոլոր ուշադրությունս այն կողմը դարձուցի, այս երիտասարդը թեև մեծ սերունդե մը չէր, բայց և այնպես կրթյալ էր. ըստ բավականի կինն ալ թեև մեծ պակասություններ ուներ, որոնք հայտնի կերևային, թե անկրթության պտուղներ էին. վասնզի կինը՝ որ ուրիշ պարագայիվ ալ ինձի ծանոթ էր, իր ունեցած այս թերությանցը հետ բնական պարկեշտություն մալ ուներ, այն է հավատարիմ առ ամուսին յուր։ Այրը բավական մտածելեն վերջը ցավագին կերպով մը ըսավ յուր կնոջը.

— Հայտե՛, խուշիկս, գոցենք այս խոսքերը ու իմ վերջին ըսելիքներս մտիկ ըրե՛։

«Երկուքս ալ ամենեն առաջ ուխտ ընենք մոտան ձգելով պարզության հետևելու, իբեք, ճանֆես և ուրիշ ֆիստաններուն տեղ պասմա ֆիստան հագիր ու տնական աշխատությանդ պարապե, ես ալ խոսք կուտամ, որ վաղը ելնելուս պես շիտակ եկեղեցի երթամ, մոմ մը վառեմ և աղոթք ընելով ուղղակի Պոչիս պիտի անցնիմ և ուրիշ գործ չգտնամ նե՝ ալ իրավ սուչիության պիտի սկսիմ։ Ամա աս ու ան մեզի այըպլամիշ պիտի ընե եղեր, հոգ չէ. պանիր հացիկ պարզ երեսիկ կըսեն, որովհետև քոքոնաս, կը մտմտամ կոր քի մոտային, հագվելուն, սգվելուն ու ուտել խմելուն սոնը աղեկ չէ։

Մինչ այս վայրկյանը, որ մեծ ցավով մտիկ կընեի այս նորատի ամոլաց կռիվը, վերջեն բոլոր տրտմությունս փարատեցավ երիտասարդին այս զգալուն խոսքերեն, ուրտեղ ես ալ ուխտեցի այս տեսարանը հասարակության ուշադրությանը հանձնել հրատարակելով ի խրատ և ի մտադրություն այլոց: