Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՐՈ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ

Ամուսնությունն ի սկզբանե անտի վաճառականության գլխավոր ճյուղերեն մին համարված է։

Աշխարհիս վրա չկա երկիր մը, քաղաք մը, գյուղ մը, խրճիթ մուր գոյություն չունենա այս առևտուրն։

Վաճառականական օրինաց այն տրամադրությանց համեմատ, որ քսան տարեկանե վար եղողներուն կարգիլե վաճառականությամբ զբաղիլն, անչափահասներն չեն կրնար ամուսնանալ և ի դիմաց նոցին փոխանորդաբար կը կարգվին նոցա խնամակալները:

Անոնք, որ մեծ դրամագլխո տեր են մեծ քանակությամբ կը դնեն և կը վաճառեն, իսկ անոնք, որ փոքր դրամագլուխ ունիե, պզտիկ քանակությամբ գործ կընեն։

Բազումը մեծ հարստություններ կը դիզեն այս առուտուրեն և բազումը կը սնանկանան։

Ապրանքի ընտրությունն մեծ կարևորություն ունի առևտրական այս ճյուղին մեջ։

Աղջիկներ կան, որ մեկ անգամ լվացվելով իրենց գույնը կը նետեն, ինչպես կան մանչեր, որ տկար հյուսվածք ունին և քիչ ժամանակի մեջ կը մաշին և կը պատռվին։

Սպիտակն և կարմիրն մյուս գույներեն ավելի հարգի համարված լինելով, շատ վաճառականներ իրենց ապրանքներն այդ գույներով կը ներկեն և հաճախորդներն կը խաբեն։

Հաճախորդներուն մեջ կա նաև ստվար մաս մոր թուխ գույնն նախապատիվ կը համարի, և վաճառականը ոմանք այդ գույնն ալ կը նենգեն շատ անգամ։

Ուստի այս և ասոնց նման ուրիշ բազում կեղծ ու պատիր խաբեությանց չզոհվելու համար սովորություն եղած է, մանավանդ վերջերս, միջնորդներու առաջնորդությամբ ամուսնանալ։