Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս ծանոթություններն տալե հետո դառնանք պարոն Կուռնելիոսին, որ դուրսեն նոր եկած է ամուսնանալու համար և պանդոկ միջևանած է։

Պարոն Կուռնելիոս երեսուն երեսունմեկ տարեկան մարդ մէ, միջակ հասակով։ Դեմքն ոչ համակրելի է և ոչ ալ հակակրելի, չեզոք գիրք մունի։ Երկար պճղնավոր մը և երկար արծաթագույն վերարկու մը կը հագնի և մեջքը գոտի կածե։ Բարեպաշտ և աստվածավախանձ մը լինել կը թվի, միշտ յուր քովի բարձին վրա ունի Զեն հոգեվոր մը, որուն վրա կը գտնվի յուր քթախոտի տուփն։ Ամեն առավոտ Նարեկացիեն քանի մը գլուխ կը կարդա բարձրաձայն, առանց մոռնալու յուր ոսկեզոծ Սաղմոսն և Գործք Առաքելոցն, զորս մետաքսյա թաշկինակի մը մեջ կը պահե մեծ խնամով։

Պարոն Կուռնելիոս պարզ մարդ մէ սրտով և մտքով. և այն կարծիքն ունի, թե ամեն մարդ իրեն պես ստեղծված է, ուստի քիչ մը դյուրահավան է և ամենուն խոսքին կը հավատա առանց խորհրդածելու և դատելու։

Պանդոկ իջնելուն հետևյալ օրն հմայից դիմեց, բարեկամաց ոմանց խրատներուն անսալով պակլա նետել տալու և հասկնալու համար, թե ամուսնությամբ երջանիկ պիտի ըլլա, թե թշվառ։ հաղորդվեցավ իրեն, թե սև աչերով, սև ընքվիներով, կարմիր երեսով, հունական քիթով—գրաբար հունարեն—փոքր բերանով, բարձրահասակ կին մը պիտի ունենար և երջանիկ պիտի ըլլար։

Այս տեղեկություններն ստանալեն հետո, գոհ սրտիվ դարձավ յուր սենյակն, ուր գտավ տասնի չափ կիներ, որ, իրեն գալուստն իմանալով, փութացած կին գալ զինքն տեսնել։

Սենյակը մտնելուն պես պարոն Կուռնելիոս շվարեցավ մնաց սեմին վրա ի տես այս կիներու, որք ոտք ելնելով անմիջապես դեպի իրեն դիմեցին բարի գալուստ մաղթելու համար։

— Բարի եկար, մեծապատիվ Կուռնելիոս, ըսավ տիկին Ա... սկսելով անոր աջ ձեռքը թոթվել։

— Ներումն կը խնդրեմ շոգենավին մեջ զձեզ չդիմավորելուս համար, հարեց տիկին Բ... պարոն Կուռնելիոսին ձախ ձեռքը թոթվելու սկզբնավորություն ընելով։

— Կը հուսամ, թե տունը ամենքն ալ աղեկ են, ձեր հայրը, ձեր մայրը, ձեր քույրերն, ձեր եղբայրներն. աղեկ ըլլան, ողջ ըլլան, շարահարեց տիկին Ա... ձեռք թոթվելը շարունակելով: