Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Եղբայրս ունի։

— Պանիրե ձիս ո՞ւր է։

— Մածունե կառք մ՛ունի՞ս։

— Այո՛, պարոն, ունիմ։

Հետևյալ առտուն արթննալուն պես նարեկացիեն գլուխ մը կը կարդա և անմիջապես կը ձեռնարկե նոր գնած զգեստներն հագնելու գործին։ Պանդոկապետին աջակցությամբ կը հաջողի զգեստավորվիլ, միայն փողպատն կապելու համար երիտասարդ մը կը կանչվի, որ ազգասիրաբար հանձն կառնե այս զոհողությունն։

Պարոն Կուռնելիոս հագված, շքված կը պտըտեր սենյակին մեջ, երբ դուռը բացվելով յոթանասնոց գավառացի մը մտավ։

— Բարի ես եկեր, բարի ես եկեր, պարոն Կուռնելիոս, ըսավ քմծիծաղով։

— Բարի առաքեցար, Համբարձում աղբար, պատասխանեց պարոն Կուռնելիոս։

— Ատ ի՞նչ կերպարանք է, բարեկամ։

— Ասանկ պետք եղավ։

— Թող տուր, Աստվածդ սիրես։

— Ինչո՞ւ։

— Ի՞նչու... ատ ի՞նչ անճոռնի հագուստ է։

— Եվրոպական է։

— Եվրոպական է․․․ շիտակը ես ձեզի չվայլեցուցի․..

— Չե՞մ վայելեր կոր այս հագուստին։

— Հագուստը չվայլեր կոր ձեզի․ սա բանթոմիմաններու մեջ մեկը չե՞լներ, երեսը ալյուրով ծեփած, ճիշտ ան կը նմանիք։

— Ամեն մարդ կը հագնի հապա։

— Ամեն մարդու ի՞նչ կը նայիս, դուն ինքզինքդ նայե, հանե՛, Աստվածդ սիրես, հանե սա անճոռնի լաթերը։

— Խոստովանանք մնա, աղջիկ-տես պիտի երթանք այսօր։

— Գնա՛, մյուս հագուստդ ի՞նչ ունի, ատով շենք, շնորհք, կտրիճ, գեղեցիկ և մանավանդ պարկեշտ մարդ կ՚երևաս, այս հագուստով անճանաչ բան մ՚ես սեպե թե։

— Հանե՞մ, կըսես։

— Հարցնելդ ավելորդ է։

— Իրավ անանկ է, հանեմ սա անպիտան հագուստը։

Բանթալոնն հանելով շալվարը կը հագնի։

— Ի՞նչպես է։