Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա բալթոն ալ նետե՛ և նյուպպետ հագի՛ր։

Այս միջոցին նոր հյուր մալ կուգա։

— Հրամմեցեք, կըսե պարոն Կուռնելիոս, նստեցեք նայինք։

— Հրամմեցինք, ատ ի՞նչ Է, կեսը արևելյան և կեսը եվրոպական ճաշակով հագված եք։

— Ձեր կարծիքն ի՞նչ Է։

— Իմ կարծիքս եվրոպականին նպաստավոր Է։

— Ես հակառակ եմ, կը պատասխանե Համբարձում աղբարը։

— Պիտի ածիլվի՞ք, պարոն Կուռնելիոս, կը հարցնե սափրիչն, որ ածելիներ և կոնք ի ձեռին դրան սեմին վրա կերևա։

— Այո՛, կը պատասխանե պարոն Կուռնելիոս և կը նստի աթոռի մը վրա։

Սափրիչն մեծ խնամքով կ՝ածիլե պարոն Կուռնելիոսն և անոր պեխերն ու մազերն նոր ճաշակի համաձայն կը ձևե ու կը կտրե։

Պարոն Կուռնելիոս այս գործն ալ կատարելեն անմիջապես հետո կսկսի ընդունիլ միջնորդներն, որ ծովու ալյաց պես զիրար մղելով կուգան։

Տիկին Թ. — Պարոն Կուռնելիոս, երեկվան պես իրար չանցնինք, ինձի խոսք տվիք, որ այսօր երթանք աղջիկ տեսի։ Հրամմեցեք երթանք։

Մյուս միջնորդները ամենը մեկեն.

— Ինձի ալ խոսք տվավ։

Կուռնելիոս. — Չկրնա՝ր ըլլալ, որ աղջիկներն հոս բերեք։

Տիկին Գ․ — Կատա՞կ կընեք, պարոն Կուռնելիոս։

Տիկին Է․ — Այո, պարոն Կուռնելիոս զարմանալի մարդ մէ, ամենուն խոսք կուտա։

Տիկին Դ․ — Ի՞նչ ընե խեղճ մարդը, ամենքդ մեկեն վրան հարձակեցաք:

Տիկին Ը. — Ինչո՞ւ պիտի հարձակեինք, տեր ողորմյա։

Տիկին Թ․ — Հրամմեցե՛ք պարոն Կուռնելիոս։

Մյուս միջնորդները.

— Թող չենք տար, պարոն Կուռնելիոս։ Մեզի հետ խաղալ կուզես։ Տիկին Թ... կը քաշե պարոն Կուռնելիոսին մեկ կողմեն, որուն թևեն, ոտքերեն, շալվարեն կը քաշեն մյուս կիները։