Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուռնելիոս․ — Իրավունք ունի Համբարձում աղբարն, թերևս չեմ կարգվիր։

Պանդոկապետ. — Նախ և առաջ որոշե և հետո գործի սկսինք, բայց առանց ինձի խորհուրդ հարցնելու մի գործեր։ Մնաք բարով:

Կուռնելիոս. — Շատ աղեկ, շնորհակալ եմ։ Երթաք բարով։

Համբարձում․ — Ես այս պանդոկապետին ընթացքին չհավնեցա։

Կուռնելիոս․ — Աղեկ ըսիր, արդեն ես ալ չեմ հավնիր այս մարդուն ընթացքին, ինչ որ է, այսուհետև խոհեմությամբ վարվելու է։

Կը խոստանանք հառաջիկային հրատարակել վեպի, կամ թատերական ձևով պարոն Կուռնելիոսին ամուսնությունն։