Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹՅՈՒՐԻՄԱՑՈԻԹՅԱՆ ԱՐԴՅՈԻՆՔ

Մեր ազգայնոց շատերն հետաքրքիր են գիտնալ, թե ինչ է այն թյուրիմացության արդյունքն, որ ստեպ վեհեր կը հարուցանե մեր վարչական, խորհրդարանական, ընտանեկան և այլն գործոց մեջ և թե կարելի չէ բառնալ ի միջո այդ գարշելի թյուրիմացությունը։

Ազգայնոց հետաքրքրության հագուրդ տալու համար կը փութանք համառոտիվ պատմել թյուրիմացության վերաբերյալ քանի մը դեպքեր, որ ինչպես կը հուսանք, բավականին ճիշտ և կատարյալ գաղափար տալ հետաքրքիր ազգայնոց և գոհացնել զանոնք։

Առն և կնոջ մեջ տեղ ճաշակի վեճ մը կը ծագի։ Այրն կը փափաղի, որ կինն պարզասեր ըլլա, կինն կը պնդե, որ պճնասիրությունն շարունակե։

Այրն կը սրդողի և ամիս մը տուն չերթար՝ կինն կը զայրանա և մորը տունը կերթա։

Բարեկամք և ազգականը կը միջամտեն խնդրույն և կը միացնեն այս բաժնված զույգը։

Խոսակցությունն կսկսի առն և կնոջ մեջտեղ։

— Ես քեզի չըսի՞, թե պարզասեր եղիր։

— Մտքես իսկ չանցավ, որ պճնասեր ըլլամ։

— Դուն խոսքը լավ չհասկցած մեկեն ի մեկ կը բռնկիս վառողի պես։

— Դուն ալ միտքս չհասկցած կը բարկանաս։

— Միթե չե՞մ ուզեր ես, որ ուզածիդ պես հագվիս, շքվիս։

— Միթե կուզեմ գքեզ վշտացնել և քու կամքիդ հակառակ գործել։ Պարապ տեղը բամբասվեցանք այսչափ։

— Իրարու միտք չհասկնալե ծագած է այս վեճն։ Ես կը հարգեմ զքեզ և հոգվույս պես կը սիրեմ։