Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շնորհակալ եմ. ես ալ քեզի համար կյանքս կուտամ։

— Արdեն ես չափազանց պարzասերներեն չեմ ախորժիր։

— Հապա ե՜ս, որքան կը զզվիմ չափազանց պճնասերներեն։

— Երկուքիս ալ ճաշակն միևնույնն է եղեր։

— Այո՛։

— Ի՞նչ էր ուրեմն մեր այնօրվան վեճը։

— Թյուրիմացության արդյունք։

Ժողովի մը մեջ հարցում մը կըլլա օր մը թե Բաղաամու էշն՝ սև էր, թե ճերմակ։ Այս հարցման վրա ջերմ վիճաբանություն մը կը բացվի: Մեկ մասը կը պնդե, թե ճերմակ էր, իսկ մյուսն՝ թե սև էր։ Խնդիրք ծանր է, այնպես որ, եթե սևի կուսակիցներն քվեիր մեծամասնություն ստանան, ազգին կենսական շահերեն մին պիտի վտանգվի։ Ի՞նչ ընել հարկ է։ Համաձայնություն գոյացնել պետք է։ Անդամներեն մին խոսք կառնե և կ՝սկսի ատենաբանել։

Կը ցավիմ, որ իրարու միտք չհասկնալով չորս ժամե ի վեր կը վիճաբանիք վայրապար։ Ես կը տեսնեմ, թե երկու կողմին ալ կարծիքներն միևնույնն են, բայց այն եղանակն և ձևն, որով ձեր միտքն կարտահայտեք, քիչ մը ճապաղ ըլլալուն համար թյուրիմացության տեղի տված է։

— Ի՞նչպես թյուրիմացություն, մենք սև կըսենք, անոնք ճերմակ:

— Եթե այս խնդրույն մեջ բան մը կը պակսի, ան ալ թյուրիմացությունն է, որովհետև մենք ճերմակ կ՝ըսենք, անոնք սև։

— Ահա հոն է թյուրիմացությունն։ Համբերեցեք, որ պարզեմ։ Շատ իրավունք ունին սևի կուսակիցներն, զորս կը հարգեմ և կը պատվեմ (սևի կուսակիցներն շողոքորթվելով քիչ մը կը թուլնան), որոց վրա կը հիանամ (մեկ քառորդն յուր մտքեն որոշում կուտա ներմակներուն հարիլ), կ՚սքանչանամ (քառորդը կեսի կը փոխվի) և որոնց հավասարող ատենաբան չունինք հոս (կեսը երեք քառորդի կը թարձրանա), միայն թե իրենց պնդած սևն եթե նախնական գույնին վերածենք կը ճերմկնա։ Արդ, էջն, արդարև սև կերևի, բայց իսկապես ճերմակ է։ Տյարք, ոևէ խնղրո երևույթներեն չդատենք, այլ անոր հիմը քննենք: Սեյանք մեծ մասամբ կը համոզվին, կարծյաց հաշտություն կը գոյանա և 13 քվեի դեմ 80 քվեով կորոշվի, թե Բաղաամու էջը ճերմակ էր:

Ի՞նչ էր ուրեմն այն բուռն վիճաբանությանց պատճառն։

Կրկնելու հարկ չկա, բայց կրկնենք.

Թյուրիմացության արդյունք։