Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քերոբե աղան երկու խոսքն իմանալուն պես սթափեցավ և պրծիլ ուղեց. սակայն տան տերն թող չտվավ, քանի մը քայլ անգին տարավ զինքն և աղաչեց անոր, որ յուր խոստմանը համաձայն հաճիր երկու ոսկի վճարել իրեն։ Քերոբե աղան հայտնեց, թե ստակ չուներ վրան։ Տան տերն դիտել տվավ, թե ստակ չունեցողն պտրտելու չէր երթար, մանավանդ գեշ օդով: Քերոբեն նկատել տվավ, թե կառքին վարձքը կանխիկ չպիտի վճարեր։ Տանտերն պատասխանեց, թե իրեն վերաբերյալ բան մը չէր այն և թե ինքն անպատճառ ստակ կուզեր։

— Քերոբե աղա՛, չգա՞ս, ինչո՞ւ կտորին մեջ սպասել կուտաս մեզի, կը պոռա կառքեն տիկին Ք...

— Կուգամ կոր, եկա, կը պատասխանե Քերոբե աղան։

— Երկու ոսկիս չառած թող չեմ տար, որ երթաս, Քերոբե աղա, կսպառնա տան տերը:

— Աս Քերոբե աղան, կըսե հյուրերուն տիկին Ք.․․ երթալով զարմանալի մարդ մը կըլլա կոր, հիմա կը վայլե, որ մեզի սպասել տա ասանկ, շատ բան, շատ բան... խնդամ ես, ճակտիս գիրն է, որ սրտի հանդարտությամբ օր մը պտըտելու չելնեմ։

— Վնաս չունի, տիկին, քիչ մը կսպասենք, կըսե պարոն Ժ...

— Բայց ինչո՞ւ տանտիրոջ քիթեն կը բռնե և անոր հետ շատախոսություն կընե, ո՞վ գիտե, ի՞նչ պարապ բաներու վրա կը խոսի, ասանկ այլանդակ մարդ չըլլար։

— Քերոբե՛ աղա, ինչո՞ւ թող չես տար տանտերն, որ գործին երթա մարդը:

— Հիմա, հիմա։

— Վաղը իրիկուն անպատճառ տալու կը խոստանտ՞ս:

— Պատվույս վրա կերդնում, որ կուտամ։

— Շատ աղեկ, գնա՛:

Քերոբե աղան կառքը կը մտնե և կառքերը կը մեկնին արագ ի գիլ։

Տիկին Ք... ճամբան կերգե և կը խմե։ Պարոն Ժ... որ գեղեցիկ ձայն մունի, տիկին Ք... ին կօգնե թե երգի և թե օղիի մեջ։ Մյուս կառքին մեջ Քերոբե աղան և տիկին Փ... կը խմեն առանց երգելու:

Երեք քառորդե կը հասնին մեծ կաղամախի մորուն հովանվույն տակ շատ գառն կերած է տիկին Ք... կառքերը հոն