Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Ա

ՊՃՆԱՍԻՐՈԻԹՅՈԻՆ

Առ տիկին Ք․․․

Անցյալ գիշեր կանանց պճնասիրության մասին իմ ըրած ինչ ինչ անմեղ և անկեղծ դիտողությանց ձեր կողմեն, մանավանդ իմ մեկնելես հետո, չար դիտում վերագրվիլն չափազանց վշտացուր զիս, տիկին։ Բնավ չէի հուսար, տիկին, ձեր անձին վրա գտնել թարգման մոր այնքան սխալ մեկնե սրտիս զգացումները։ Սովորությանս համաձայն, թեև պարտավոր էի անպատասխանի թողուլ ձեր խոսքերն, որ կարեվեր խոցեցին սիրտս, բայց որովհետև խնդիրն լոկ անձնական չէ, պատշաճ դատեցի երկու տող պատասխան մը գրել ձեզ, վստահ լինելով, թե բոլորովին ապարդյուն չմնար այն և թե կրնաք դուք և ուրիշ կիներ և աղջիկներ օգտվիլ անկե։

Տիկին, ըստ ձեզ, ես պարզամոլ եմ եղեր, գեղեցկին վրա բնավ գաղափար չունիմ եղեր, կը փափագիմ եղեր, որ կանայք Նոյ նահապետին ժամանակին զգեստներն հագնին, կանանց անհաշտ թշնամին եմ եղեր և չեմ ուզեր եղեր, որ անոնք գեղեցկությամբ էրիկ մարդոց ուշադրությունն գրավեն, չեմ սիրեր եղեր կիներն, կիներն ալ զիս չեն սիրեր եղեր, այն գիշեր կիներեն և աղջիկներեն և ոչ մին իմ քովս չնստելուն պատճառավ է եղեր, որ կանանց հագուստներն խածներ եմ եղեր, բարձր ընկերությանց մեջ մտնելու արժանի չեմ եղեր, գյուղ մը քաշվելու և գեղջկական կյանք վարելու համար ծնած եմ եղեր, կանանց հետ վարվելու օրինաց դեմ ըմբոստ եմ եղեր, կուզեմ եղեր, որ բոլոր կանայք իրենց գլուխն ի վայր ալյուրի պարկ մանցունեն իբրև շրջազգեստ, երբեմն երբեմն կիներն խածնելե հաճույք կզգամ եղեր, հանուն բարոյախոսության