Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— էհ քանի մը ղուրուշ դուն տուր գոնե։

Սպասափորը դարձյալ տիրոջը կերթա, կուգա։

— Ես ալ հարբուխ ունիմ եղեր։

— Սրկեց երթամ անանկ է նե՝ ես ալ չպլշկիմ։ Բայց ե՞րբ պիտի խալսիք այս հարբուխեն։

— Երբ որ օրին չծախված լրագիրներուն օխան երեք ղուրուշի ծախվի նե։

Աստփած պազար տա։


Մարդ ես, ուրիշներուն հագվիլը սգվիլը կը տեսնես, կը նախանձիս, առանց գրպանդ նայելու դերձակի մը խանութ կերթաս բարտսյու մը, բանթալոն և ժիլե մը կապսպրես դուրս կելնես։ Քանի մը օրեն բրովան տալու կ՚երթաս, շաբաթե մալ կերթաս զանոնք առնելու։

Դերձակը կը հարցնե.

— Ասոնց ստակը ե՞րբ պիտի տրվի։

— Քանի մը շաբաթ են:

— Մենք կանոն մը ունենք, որ միշտ կանխիկ կուզենք:

— Ասանկ կանոն մը ունենալնիդ մեզ չըսիք առաջ։

— Ըսելու հարկ չկա. հագուստ շինել տվողը ասիկա գիտնալու է։

— Ես ասանկ բաներու մերաք չունիմ։

— Գոնե կեսը հիմա վճարեցեք, կեսն ալ քանի մը շաբաթեն։

— Հիմակվան կեսին համար ոչ կ՚ըսեմ, քանի մը շաբաթեն վճարվելիք կեսին համար ըսելիք չունիմ։

— Մեկ քառորդը գոնե վճարեցեք կանխիկ։

— Կոտորակները չեմ կարդացեր։

— Ամբողջ տվեք։

— Ամբողջի վրա գաղափար մը չունիմ։

Կիմանաս, որ դերձակը հետդ կզբոսնու, գիտես նաև, որ գրպանդ ստակ չունիս, կսկսիս հագուստներուն չհավնիլ։

— Ստակը մեկդի թողունք, ինչպես որ կուզեք կրնամ վճարել. բայց սա կա, որ ես հագուստները չհավնեցա, հեմ անոնց գույնը աղեկ չէ։

— Գույնը բաց է, հիմակվան մոտան է։

— Ես գոց կ՚ուզեմ։

— Կարճ, շատ ձևավոր է։