Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիտողություն մըներ՝ կինն կսկսեր լալ և կստիպեր էրիկն ետ առնել յուր դիտողությունն։ Եթե արցունքն չբավեր, կինն պարզապես կը խոստովաներ, թե հին լաթերով պարտելու վարժված չէր և թե անկարելի էր հագնիլ երկու օրվան հինցած լաթեր, նորաձևության սիրահարներու համար ամենեն հաստ կտավով և խնամով կարված հագուստ մօր մը միայն կը դիմանա, հետևյալ օրն կը հիննա, կը պատռի, այնպես որ այդ հագուստով անհնար է ընկերության մեջ մտնել առանց պատշաճից օրինաց դեմ մեղանչելու։ էրիկն, կամ տան պատիվն պահպանելու նպատակավ, կամ յուր անսարակության պատճառավ՝ կնկան հետ համաձայնելու միջոցներ կորոներ և գտնելու կստիպվեր։ Հասավ վերջապես ժամն ուր միջոցներն սպառեցան։ Ընտ ան եկան գժտությունն անոնց դուռն զարկավ, կամ դուռն բանալու է, կամ այս վնասակար հյուրն վռնտելու է, որովհետև դրան առջև սպասել տալն շատ վտանգավոր է։ Խեղճ էրիկն արյուն քրտինք կը թափե համոզելու համար կինն, թե լաթերով կործանած է զինքն և թե ժամանակ չունի այլևս դիմադրավել լաթերուն․․․ քանի ահարկու և սարսափելի է կանանց լաթեղեն ճակատամարտն․․․ կինն էր սաստե էրկանն, ըսելով, թե կարգվելու չէր, եթե կարողություն չուներ կնկան շրջազգեստ մը շինելու, կաղաչեմ, ուշադրություն ըրեք այս մը—ին, տեսած ունիք ձեր կյանքին մեջ ասանկ մղ-մը, տարօրինակ չէ՞ քիչ մը, կնկան մը մէ։ Այրն ապագային մեջ յուր առևտրական գործող բարվոքումն երևակայելու կը հարկադրվի և կսկսի փոխառության։ Տարի մալ փոխառությամբ կը զարդարե կինն։ Հաջորդ տարին գժտությունն նորեն ափ կառնե իրենց դուռն։ Այս անգամ կը բացվի դուռն և հյուրն պատվով կընդունվի։ Կինն յուր հագուստներու սնտուկներով չգիտեմ ո՞ւր կերթա բնակելու և ինչ ընելու, էրիկն օրե օր կը թշվառանա, պարտատերներուն պատասխան պատրաստելու համար կաշխատի գիշեր ցերեկ, բարեկամներն չեն ուզեր ճանաչել զայն։ Ամենուն կաղաչե, որ փոքրիկ ամսականավ գործ մը գտնեն իրեն, չհաջողիր։ Որոշում կուտա լուբիա եփել և կաթսա ի գլուխդ շուկայի մեջ ծախել, ձեռքեն չգար։ Օրական հացն ճարելու համար մուրացկանության կը ձեռնարկե, արդարև մեծ ձեռնարկություն, մուրալու արհեստն ու գիտությունը չգիտեր։ Վերջապես քանի մը տարիներ առաջ փողոցի մը մեջ կաթվածահար կիյնա կը մնա:

Մյուս կողմեն կինն անառակության մեջ լողալեն ետքը — որովհետև պճնասեր կինն մերկ կը պարտի, եթե ուզածին պես չկարենա հագվիլ — կը խղղվի օր մը: Տարի մառաջ տաժանելի ցավերով կը