Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տողութանցս, և ընդունիլ իմ խորին հարգանացս հավաստիքն, որով կը մնան ընդհանրապես ամեն նամակագիրը։


Բ

ՊԶՏԻԿ ՔԻԹ ԵՎ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈԻ

Համեստափայլ տիկին Է․․․

Կ. Պոլիս

Գեղեցիկ, խելացի և հարուստ երիտասարդ մը փափագ հայտներ Է ձեզ ձեր աղջկանը նշանվելու։ Ըստ տիրող սովորության քանի մանգամներ յուր ներկայությամբ պատվեր Է ձեր տունն։ Օրիորդին հասակին բարձրությանն ու լայնությանը հավներ Է. նորա ձևերեն, կայնվածքեն ու շարժվածքեն հափշտակվեր Է, մանավանդ քթին պզտիկությանը վրա ապշեր, հիացեր մնացեր Է։ Սակայն քանի՛ մօր առաջ, ցավոք սրտի հայտներ Է ձեզ նամակով մը, թե կարելի չպիտի լինի իրեն ձեր աղջկան խոսք տալ, առարկելով, թե օրիորդը՝ ֆրանսերեն չգիտեր։

Այս հայտնության վրա աղաղակ մը բրցուցեր եք, լացեր ողբացեր եք, ամբողջ գիշերներ տքներ եք, և վերջապես որոշեր եք, ֆրանսերենի դասատու մը բերել ձեր աղջկան՝ որուն քիթեն կախյալ կը կարծեիք յուր ապագան, քիթ մոր ձեր գերդաստանին փառքն ու պարծանքն է։

Այս է կարծեմ, տիկին, հավատարիմ ամփոփումն ձեր առ իս ուղղած նամակին՝ որով այս մասին ինձմե խորհուրդ հարցնելու խոնարհամտությունն ևս ունեցած էիք։

Կը ցավիմ, տիկին, թե ձեր վերջնական որոշումն տալեն ետքը՝ իմ կարծիքս իմանալ ուզեր եք, այսուամենայնիվ կը փութամ անարժանաբար հաղորդել ձեզ իմ թվիքս։

Նշանվելիք երիտասարդաց պահանջումներն մեծ, բազմադիմի և տարօրինակ են։ Չեմ մեղադրեր երիտասարդներն. քավ լիցի, անոնք անմեղ են, սերն է մեղավորը. սերն՝ որ երբեմն պզտիկ քիթ կուզե և շատ անգամ ալ կուզե որ բնավ քիթ չունենանք՝ սերն է կըսեմ, որ մերթ կապուտակ աչերեն կախորժի, մերթ սևորականերեն. սերն, որ առավոտուն սպիտակ գույնն կը սիրե, միջօրեին՛ թուխը կուզե և երեկոյին կարմիրն կը փնտրե, այո, միշտ այն սերն՛ էր որ այսօր գեր կուզե, վաղը նիհար, նա է, որ երեկ հունարենն՛ նախամեծար կը համարեր, և այսօր ֆրանսերենն կը նախապատվե։ Խեղճ երիտասարդներն սիրո կամակատար և հլու գործիքներն են, որ չեն գիտեր դոր ինչ կ՛ուզեն: Ուստի վշտանալու չէ, եթէ ձեր