Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ապառնի փեսան պզտիկ քիթով ֆրանսերեն կուզե։ Պզտիկ քիթ ունիք արդեն. փառք Աստուծո. ուրեմն կը մնա ձեզ մեկ կողմեն ֆրանսերեն սորվեցնել ձեր աղջկան և մյուս կողմեն հսկել, որ օրիորդին քիթը չմեծնա։ Միայն թե խոսկապի պայմանագիր մը կնքել հարկ է ձեր փեսացույին հետ. զի մի օր մալ ելնե և քիչ մը գերմաներենով, կտոր մ՝անգղիերեն և քիթ մալ ավելի ուզե, որովհետև ինչպես ըսինք, սերն որոշ և հաստատ սկզբունք չունի։ Իսկ եթե փեսացուն դժկամակի կնքել այսպիսի պայմանագիր մը, դադրեցուր ուսումն ֆրանսերենի, զոր գուցե չուղեր ուրիշ երիտասարդ մը և ազատ ձգե քիթն ալ, որուն պզտիկը թերևս հաճո չթվի երրորդի մը։ Չմոռնամ հիշեցնելու նաև, թե Բերա քանի մը քարուկիր տուներ կառուցանելու ջանա և աղջկանց համար տասն հազար ոսկվո գումար մը պատրաստելու հետամուտ եղիր, որովհետև սերն շատ անգամ տուն, խանութ կը փնտրե և աղջիկն տեսնելու չերթար բնավ. աղջիկ — տեսի տեղ տուն — տեսի, խանութ — տեսի կը պտըտի. տուներն և խանութներն են, որ շատ անգամ կը պսակվին և կը կարգվին․․․ երիտասարդ մը կը ճանչնամ, ուրու մայրն տիկին քարուկիր գինետուն մէ։

Այս տողերեն կը հետևի ուրեմն, թե սիրո օրակարգին մեջ անցած աղջիկն օժտված լինելու է այն ամեն հանգամանքներով, որք կրնան գոհացնել սիրո ամեն պահանջումները։ Մտքե հանելու չէ նաև, թե արդի սերերն աղջիկներեն կը պահանջեն ընդհանրապես ինչ որ չունին ասոնք։ Փորձը տեսանք նույնիսկ ձեր աղջկան վրա՝ որմե ֆրանսերեն կուզվի․ եթե ֆրանսերեն գիտնար՝ «Որքան աղեկ պիտի ըլլար, եթե քիչ մը անգլիերեն խոսեր» պիտի առարկեր սերը, եթե անգլիերեն խոսեր՝ «Լեզվագիտությունն ինչ ընեմ, պիտի դիտողություն ըներ սերն, լավագույն կը քիչ մը դաշնակահարություն գիտնար», եթե դաշնակ զարնել գիտնար՝ «Հասակը եթե քիչ մալ բարձր ըլլար, պիտի ըսեր սերն, ինձի համար դաշնակեն նախապատիվ էր»․ եթե հասակն բարձր ըլլլար՝ «Մահմուտ փաշայի կողմերը սանկ պստրիկ խանո՞ւթ մալ չունի, պիտի հարցներ սերն»։ Կը տեսնեք, տիկին, թե այս բոլոր հարցմանց համապատասխանող վիճակի մեջ աղջիկ մունենալն գրեթե անհնար է։ Իմ խոնարհ կարծյացս համեմատ, աղջիկ մունենալու է ոչ թե խենդ ու շահավետ սերե մը պահանջելի տարօրինակ պայմաններն, այլ յուր էությունն պաշտպանելու, յուր պատիվն պահպանելու համար օգտակար եղած բաներն։ Նախ ուսանելու է յուր մայրենի լեզուն և յուր ազգային պատմությունն, հետո քիչ մը թվագիտություն և աշխարհագրու-