Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լռե՛։

— Չպիտի լռեմ, քեզի շիտակ խոսք մ՝ըսեմ, փարա չվաստկող էրկան խոսքը չանցնիր, հասկցա՞ր մի. խոսքդ քալեցնելու համար փարա վաստկելու ես, ժամանակին տունդ գալու ես, չոլուխիդ, չոճուխիդ քովը նստելու ես, տունի մուհապեթը ասանկ կըլլա, հեմ անոթի, հեմ ալ պեոպյուրլենմիշ ըլլալ... աս չեմ կլլեր ես... բան մալ ըսեմ քեզի, թե որ ինքզինքդ չշտկես օր մը տունեն կը վռնտեմ քեզի։

— Կը վռնտե՞ս մի։

— Կը հարցունե՞ս մի... ես իմ փարայովս կրնամ չոճուխներս ապրեցնել։

— Կնիկ, կերևա, որ ծեծ ուտել կ՛ուզես կոր դուն այսօր։

— Կուզես նե սանկ դպիր։

— Դպչիմ նե ինչ կըլլա եղեր։

— Չեմ գիտեր։

— Աստված համբերություն տա ինձի։

— Հարկավ պիտի տա... քյոր գինով տուն գալ, անկե վերջն ալ անկյուն մը քաշվիլ, լրագիր կարդալ... բոլիթիկայի վրա հավատիսներ սորվիլ... Պիսմարքը ասանկ է ըսեր, Կիերսը նանկ է պատասխաներ... Սալիզպրի գինի խմած ժամանակ չիյտեմ ի՞նչ ճառ է խոսեր, թամա՞մ... հաց չունինք ուտելու... բոլիթիկայի ետևն ենք ընկեր... աս բոլոր պարապ պարտողներն են, որ ղազեթա կը կարդան ու աշխարհիս գործերը շտկել կուզեն..․ ձեզի ի՞նչ... դուք ձեր օրվան հացը ճարելու նայեցե՛ք, պե մարդիկ։

— Լրագիր կը կարդամ նե գործ գտնալու համար է ինձի։ Աշխարհիս գործերը շտկվելու են, որ մենք ալ շտկվինք։

— Օ՜հ, կե՛լ, քեֆիմ, կել...

— Քու խելքդ չհասնիր, գիտցած չգիտցած բանիդ մի խառնվիր, եթե դուն իմ վիճակս գիտնայիր, պիտի ըսեիր ինձ, վնաս չունի, սիրելի երկու ժամ ուշ եկուր, չորս գավաթ ավելի խմե՛։

— Դուն ալ իմ վիճակս գիտնայիր նե...

— Առտվանց տունեն դուրս ելա չելա՝ մսավաճառը դեմս կայնեցավ։