Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իրավունք ունի մարդը, վեց ամիսե ի վեր կը խաբես կոր խեղճը.․.

— Հազիվ թե համոզեցի, խոսք տալով, որ քանի մօրեն պիտի վճարեմ պարտքս և փողոցը դարձա նպարավաճառը թևես քաշեց։

— Շատ աղեկ կըրեր․․․ աղեկ որ երեսդ ապտակ մը չէ հաներ․․․ շատ քիպար մարդ է եղեր․․․ տարի մը կա, որ մարդուն խոսք կուտաս պարտքդ վճարելու և մինչև այսօր մանդըր մը տված չես․․. շատ զատե մարդ է եղեր․․․

— Աս ալ լոլոզեցինք։

— Աղոթք ըրե՛, որ լոլոզվեր է։

— Եվ ահա հացագործը օձիքես քաշեց։

— Պիտի քաշե յա․․․ անոր տեղն ես ըլլայի նե ականջեդ կը քաշեի.․․

— Սանկ կ՚ըլլա, նանկ կ՝ըլլա, քանի մօր ալ համբերե, բան մը կընենք, Ալլահ քերիմ, մենք մեր պարտքը կը ճանչնանք, ըսելով ճամբեցինք։

— Շատ աղեկ մարդ է եղեր, որ խոսքիդ հավտացեր է։

— Վերջը չեկավ որ ասոնց․․․ կոշկակարը դեմս ելավ։

— Կոշկակարին ստակները մինչև հիմա չե՞ս տվեր․․․

— Ըսավ որ․․․

— Երկու տարիե ի վեր մարդը չոլուխներուդ, չոճուխներուդ, ինձի, քեզի հիսուն չիֆթ բոթին շինեց․․․ անոնց փարան չտվի՛ր,

— Ճանըմ, փարա չըլլա նե ինչպե՞ս կը տրվի։

— Աստուծմե գտնաս։

— Ըսի որ, սա Պիսմարքին ճառին վրա տեսնենք գործերը ինչպես պիտի ըլլան ու գալ շաբթու քեզի մեճիտիե մը կուտամ։

— Աս ի՞նչ քեբազեություն է․․․ վախ, վախ, վախ․․․

— Անկից կծիկս դրի, խանութս գացի և մինչև իրիկուն տասը փարայի առուտուր չըրի, ո՛չ միս կրցի առնել, ո՛չ հաց, ո՛չ ալ պանիր՛ բարեկամներուս գնացի քանի մը մեճիտիե փոխ ուզեցի, բարեկամներս ալ չունեին, որ տային, ասոր վրա գեշություն եկավ վրաս, մարելու պես եղա և գնացի ծովեզերյա խահվե մը նստա, նարկիլե մը խմեցի։ Հասկցա՞ր հիմա ուշ գալուս պատճառը։

— Հասկցա:

Ճանբան գալնիքէն, կըսեի որ, կնիկս խնդում երեսով դեմս պիտի ելնե, թևս պիտի մտնե և զիս վերը պիտի նստեցնե, դիմացս պիտի նստի, ինձի պիտի մխիթարե․․.