Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչ կուզե նե ան ըսե․․. իմ խըյաֆեթս աս է։

— Մենակ գնա դուն։

— Չըլլար, ձեզի մենակ չեմ թողուր։

— Օրթալըխը մեր վրա խնդացնե՞լ կուզես կոր։

— Թող խնդանե ի՞նչ վնաս ունի։

— Աստծումե գտնաս մարդ.․․ հայտե, քա աղջիկներ, դառնանք, այս գիշեր չիյտեմ ինչ եղեր է.․․ հայտե, տուներնիս դառնանք․․․

— Ինչո՞ւ դառնանք ճանըմ..․ պալո երթանք, հայտե...

— Քեզի ըլլա պալոն։

— Երթանք սա փեսացուն տեսնենք, նայինք ի՞նչպես մարդ է։

— Չուզեր։

— Աղջկնուս մեղք կըլլա։

— Լռե՛։

— Ատ աղջիկները թուռչի՞ պիտի դնենք, հայտե՛, երթանք։

— Չհասնիս ըլլալու։

— Պալոն աղեկ բան է։

— Յումուրճախ, սա դուռը բաց ներս մտնենք։ Փողոցի մեջ չկայնինք, դրացիները կը խնդան կոր վրանիս։

— Խնդալու ի՞նչ կա, մտեք նայիմ։

— Ես ալ քեզի խաղ մը խաղամ տե դուն ալ սորվիս։

— Դուք չուզեցիք երթալ, ես ի՞նչ ըրի։

— Ատ շալվարը կը տեսնա՞ս դուն, նարկիլեիդ ալ կտորները կը ժողվես վաղը։

Այրն՝ որ հասած է նպատակին, լռություն կը պահե, և խնդիրք անուշ տեղը կը կապե։

էրիկներն ուրեմն կրնան նմանօրինակ միջոցներով դիմացրել իրենց կնոջ վնասակար փափագանաց։