Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որչա՞փ ատենե իվեր է:

— Ձեր կանխիկ ստակ առնելուն կանոնադրությունը լսելես իվեր։

Ասանկ երիտասարդներուն Աստվտծ խելք և գլուխ տա:


Լրագրապետ ես, առտվանց դրա սենյակդ կը նստիս, հազիվ թե գրիչդ ձեռք կ՚առնես քանի մը տող բան գրելու համար, ահա մաքինիսթը, մրահարը, ցրվիչը, թղթավաճառը առջիդ կուգան, կը տնկվին և ստակ կուզեն. «Հարբուխ ունիմ» ըսես նե» — «Բան մը չէ, կանցնի», կըսեն. — «Այսօր ստակ տալու ժամանակ չունիմ» ըսես նե. — գլուխ կը ցավցնեն, — «Քիչ մը համբերեցեք» ըսես նե.— «Անոթի ենք կըսեն. — «Հիմա կուտամ» ըսես նե. — «Շուտ եղի՛ր» կիսեն։ Դուն ալ կը նայիս որ ճարը չկա, դուրս կելնես, որ ստակ ճարես։ Լրագիրը ձախողները կը տեսնես և ստակ կուզես. անոնք ալ «Հասարակությունը հարբուխ ունի, լրագիր չեն առներ կոր» ըսելով կանցնին, կերթան։ Ճամբադ կը շարունակես, և ահա բարեկամներեդ մեկը դեմդ կելնե։

— ֆերթդ այսօր ելա՛վ։

— Չէ՛։

— Ինչո՞ւ։

— Հարբուխ ունի։

— Վաղը։

— Վաղն ալ հարբուխ պիտի ունենա։

— Վաղը չէ մյուս օրը պիտի ելնե՛։

— Չէ. դարձյալ հարբուխ պիտի ունենա։

— Ամեն օր չպիտի ելնե, ըսել է։

— Ոչ. Հարբուխ ունի, շաբաթը երկու անգամ կրնա ելնել:

— Ան ալ պարե չենք շնորհք ելներ։

— Հարբուխին չենք շնորհքը կըլլա՞։

— Ի՞նչ է ասոր պատճառը:

— Հարբո՜ւխ։

— Ինչե՞ն առաջ կուգա այս հարբուխը։

— Անկուտիութենե։

— Անկուտիnւթյուն ի՞նչ ըսել է։

— Հարբուխ։

— Հարբուխ ի՞նչ ըսել է: