Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Քուզում, կաղաչեմ, մի սկսիր նորեն, պալո մը գնացի, քթես բերնես մի հաներ։

— Քթեն բերնեն բերելու բան չկա, ինչո՞ւ ուշացար։

— Ուչացա մի... ես կանուխ ելա... տահա չելան պալոյեն։

— Դուն առաքելոցեն ելար հե՞.․․

— Տահա ամեն մարդ հոն է։

— Ամեն մարդ պետք չէ ինձի, ինձի ես պետք եմ, հասկցար։

— Ամա ինձի նայե, ես շատ խոսք չեմ ուզեր... պոթիններս հագնելուս պես կառնեմ կը քալեմ։

— Ատ ի՞նչ խոսք է... ատանկ խոսք ըրած չունեիր դուն։

— Չունեի, հիմա ունիմ։

— Պալոյի պերեքեթ է։

— Հե, պալոյի պերեքեթ, իշտե կերթամ կոր ես, մինչև վաղը առտու չպիտի գամ։

Վար կը վազե, դիմակն երեսն անցունելով դուռը կը բանա և դուրս կելնե միանալու համար ուրիշ դիմակավորի մը հետ, որ դրան առջև կսպասեր իրեն։

էրկան և կնոջ մեջտեղ.

— Ա՛լ դուն իմին խալբախիս հասկցուր։

— Ես ալ քուկին ինչ տեսակ մարդ ըլլալդ հասկցա։

— Ես ճանչցա քեզի և զքեզ փորձելու համար քովդ եկա և քեզի պարի հրամցուցի։

— Սուտ մի՛ խոսիր, դուն զիս ուրիշ մը կարծեցիր և քծնեցար. ես ալ թող տվի, որ քծնիս, որպեսզի անհավատարմությունդ աղեկ մը հաստատեմ, անհավատարիմ քեզի, ինձի համար կը մեռնի՞ս հաա, ստախո՜ս...

— Դուն ալ ինձի հոգվույս հատորը կըսեիր, բայց ես չէի հավլուսը, իրավունք ունիմ եղեր։

— Ըսել է թե առիթը ներկայանալուն պես կը մատնես կոր զիս։

— Դուն ես, որ առիթ ստեղծեցիր զիս խաբելու համար... ինչո՞ւ պահեցիր իզմե պալո երթալու դիտավորությունդ։

— Դո՞ւն ինչու պահեցիր։

— Երկար բարակ խոսքերու պետք չկա, այսուհետև չենք կրնար մեկ տեղ ապրիլ։ Մորդ տունը կերթաս կը նստիս, ես ալ հորս քով կերթամ, խնդիրը կը վերջանա։