Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Շատ աղեկ, իմ ուզածս ալ այս է։

Այս որոշումը կը հարգվի ցարդ։

— Փարա չունեիք նե պալո չերթայիք, էֆենտիմ։

— Վաղը եկուր, տղաս։

— Ձիերուս դարի պիտի առնեմ, մինչև առտու ձեզի սպասեցի, փարաս կուզեմ։

— Հիմա փարա չունինք։

— Չունինքեն չեմ հասկնար, որչափ ձայն ունիմ նե՝ կը պոռամ։

— Տես հավատար նե՝ սա բալթոս ռեհին տամ։

— Տո՛ւր:

Կառավարն բալթոն կառնե, կը ծախե ու ձիերուն գարի կը դնե։

Քանի մը օր ետքը մարդը կառավարը կը գտնե ու

— Բալթոս ո՞ւր է, կը հարցնե։

— Ձիերս կը հագնին կոր, կը պատասխանն կառավարը։

— Մայր.․․ դող մը եկավ վրաս․․․ կը դողամ կոր...

— Կը դողա՞ս կոր...

— Այո՛, կը կը կը դողամ կոր։

— Ծո Թորոս, բժշկին վազե։

— Կը մսիմ կոր:

— Ծո, շուտ մը սա էղածին կանչե։

— Կարծես թե գլխես վար խովաներով պաղ ջուր կը թափեն կոր:

— Չայ մը եփեցե՛ք։

— Տուր տաքցուցեք ոտքերուս։

— Յախըլամիշ ընենք։

Քառորդե մը կուգա բժիշկն։

— Շուտ մը դեղ մը տայիր, տոքթոր:

— Այո՛, այո՛․․․

Բժիշկը դեղագիրը կը գրե և հետո կսկսի քննել հիվանդությունը։

— Ի՞նչ հիվանղություն է տոքթոր։

— Պաղ առած է, բան մը չէ, տասն տասներկու ոսկիի գործ մէ, կանցնի։

— Անցնի տե, ի՞նչ ընենք։