Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մայրի՛կ, բան մը կըլլամ կոր։

— Ինչ ունիս, աղջիկս։

— Սրտիս մեջ նեղություն մը կզգամ կոր։

— Բժիշկ մը բերենք։

— Բժիշկ չեմ ուզեր... անհանգստություն մունիմ։

— Ի՞նչ անհանգստություն, մսեցա՞ր։

— Մեկը տեսա... տեսնես մայրիկ, ի"նչ սիրուն երիտասարդ։

— Էյ․․․

— Շատ բարի երիտասարդ մը... ինձի շատ պատիվ ըրավ:

— Հետո՞։

— Եվ ըսավ, թե շատ երջանիկ պիտի ըլլար, եթե զինքն փեսա ընդունեինք... ես չըլլար, ըսի․․․ հիմա կը մտմտամ կոր քի ինչո՞ւ համար չըլլար ըսի, չըլլալու բան մը չէ, անանկ չէ՞, մայրիկ:

— Մենք քեզի ուրիշին պիտի տանք, աղջիկս։

— Մայրի՛կ, իմ տեսածս անանկ երիտասարդ մէ, որ տեսնաս նե դուն ալ պիտի հավնիս։ Ան երիտասարդը կուզեմ ես, հայրիկիս զրուցե՛, որ վաղը առտու նշանվինք, տեսնաս ի՞նչ բարի տղա է։

— Ատ խոսքը մեյ մալ չընես, հայրդ իմանա նե..․

— Թե որ ինձի ան երիտասարդին չտաք գալ շաբթու կր փախչիմ, գիտցած ըլլաք։

— Հանցանքն մերն է, որ քեզի պարահանդես ղրկեցինք։